Վարկեր իրավաբանական անձանց

Բիզնես վարկերի վերաֆինանսավորում

1.         

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

2.         

Վարկառու

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր

 

3.         

Ֆինանսավորում

Վարկ

Տեղափոխվող բիզնես վարկին կից վարկ

4.         

Վարկի նպատակ

Այլ ֆինանսական կառույցներում գործող բիզնես ֆինանսավորումների (վարկ, օվերդրաֆտ, վարկային գիծ) տեղափոխում,

 

·       Հիմնական միջոցների ձեռքբերում

·       Շրջանառու միջոցների համալրում

·       Ընթացիկ ծախսերի ֆինանսավորում 

·       Կրեդիտորական պարտքի մարում

·       Այլ ներդրումներ:

5.         

Սահմանաչափ

15,000,000 – 500,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

 

5,000,001-100,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

 

6.         

Ժամկետ

36-120 ամիս

12-60 ամիս

7.         

Տարեկան անվանական տոկոսադրույք

Տեղափոխվող ֆինանսավորումների դեպքում՝ գործող տոկոսադրույք -2 տոկոսային կետ, բայց ոչ պակաս`

Առանց հետվճար`

ՀՀ դրամ` սկսած 12%, 

ԱՄՆ դոլար` սկսած 9%,

Եվրո` սկսած 8%

 

Հետվճարից օգտվելու դեպքում`

ՀՀ դրամ` սկսած 12.5%, 

ԱՄՆ դոլար` սկսած 9.5%,

Եվրո` սկսած 8.5%

 

ՀՀ դրամ` 13%,

ԱՄՆ դոլար`  9.5%,

Եվրո` 8.5% 

8.         

Մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված (ոչ պարտադիր)

Մինչև 6 ամիս

------------

9.         

Վարկի օգտագործման եղանակ

Անկանխիկ

Անկանխիկ/կանխիկ

10.       

Հետվճար (Cash back)

Վարկի պայմանագրային գումարի մինչև 2%` առավելագույնը  2,000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

-------------

Հետվճարը տրամադրվում է, եթե վերաֆինանսավորվող վարկի ժամկետը նվազագույնը 60 ամիս է:

 

11.       

Վարկի ապահովում

Հիմնական ապահովում`

·          Տեղափոխվող ֆինանսավորումների ապահովման միջոց հանդիսացող գրավ/ներ՝ անշարժ, շարժական գույք` ներառյալ տրանսպորտային միջոց (եթե տեղափոխման ենթակա վարկի ապահովման միջոցն այլ ֆին. կառույցում անշարժ գույք է, վերաֆինանսավորման վարկի գրավային զամբյուղում անշարժ գույքը պարտադիր է),

·          Երաշխավոր (ըստ անհրաժեշտության):

Լրացուցիչ ապահովում`

·          Այլ անշարժ գույք, տրանսպորտային  միջոց և այլ հիմնական միջոց,

·          Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցներ,

·          Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոն,

·          Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթեր

·          Շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):

12.       

Երաշխավոր

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ

13.       

Տեղափոխման ենթակա ֆինանսավորում/ներ

Տեղափոխման ենթակա են ֆինանսական կառույցներում գործող ֆինանսավորումները:

 

 

-------------

14.       

Գանձվող վճար

·       Վարկային հայտի ուսումնասիրման վճար – չի սահմանվում,

·       Վարկի տրամադրման միանվագ վճար – չի սահմանվում,

 

15.       

Վարկի կանխիկացում

----------------

 

Համաձայն  Բանկի գործող պայմանների և սակագների

 

 

16.       

Մարում

• «Անուիտետային»

• «Զսպանակաձև»

• Մայր գումարի արտոնյալ ժամկետի դեպքում` մայր գումարը արտոնյալ ժամկետի ավարտից հետո, տոկոսները` ամսական

17.       

Ժամկետանց պարտավորությունների մարման տույժ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Բանկն իրավունք ունի հաշվարկվել տույժ  սկսած ուշացման առաջին օրվանից`

·          ժամկետանց մայր գումարի համար՝ օրական 0.015%,

·          ժամկետանց տոկոսագումարի համար` օրական 0.1%:

18.       

Մայր գումարի վաղաժամկետ մարման տուգանք

 

 

 

·          Պայմանագրի ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 5%-ի չափով վարկի ամբողջական ժամկետի համար:

 

19.       

Բանկի կողմից փոխհատուման ենթակա վճարներ

 

 

·          ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի համար սահմանված վճար` միայն տեղափոխվող վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի համար: Լրացուցիչ անգամ միասնական տեղեկանքի համար դիմելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ անգամ վճարն իրականացվում է հաճախորդի կողմից:

Բացառությամբ այն դեպքերի, եթե հաճախորդը ցանկանում է անշարժ գույքի գրավի գրանցումն իրականացնել օրենքով նախատեսված ստանդարտ ժամկետից ավելի շուտ:

·          Տեղափոխվող վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար:

·          Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար` միայն տեղափոխվող վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի դեպքում:

·          Տեղափոխվող վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գրավի գնահատում:

 

 

 

20.       

Ինտերնետ Բանկ/Մոբայլ բանկինգ

Բանկի հաճախորդ չհանդիսացող հաճախորդներին` անվճար ԻԲ/ՄԲ տրամադրում`  մինչև 3 օգտագործողի հնարավորությամբ 3 տարի ժամկետով:

 

21.       

Visa Busines քարտ

1 քարտ` տրամադրում և 3 տարի ժամկետով անվճար սպասարկում: Քարտի վերաթողարկման դեպքում սպասարկումն իրականացվում է տվյալ պահին Բանկում գործող սակագներով:

Պարտադիր պայման է անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձի և իրավաբանական անձի դեպքում՝ տնօրենի, 10% և ավել մասնակիցների, իրական շահառուի ՀՀ  քաղաքացիությունը: