Գույքի գրավով ապահովված վարկ
Ստացիր քեզ անհրաժեշտ ֆինանսավորումը՝ գրավադրելով անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց։
|
1. |
Վարկի տրամադրման նպատակը |
Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով: |
|||||||
|
2. |
Ովքեր կարող են դիմել |
18– 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
|||||||
|
3. |
Վարկավորման գումար |
Վարկունակության գնահատմամբ |
Անշարժ գույքի գրավադրմամբ |
3,000,000 – 150,000,000 |
|||||
|
Տրանսպորտային միջոցի գրավադրմամբ |
5,000,000 – 50,000,000 |
||||||||
|
Առանց վարկունակության գնահատման |
Անշարժ գույքի գրավադրմամբ 3,000,000 – 100,000,000 |
||||||||
|
4. |
Վարկավորման արժույթ |
ՀՀ դրամ |
|||||||
|
5. |
Մարման ժամկետ |
Հաստատուն տոկոսադրույքի դեպքում՝ |
Անշարժ գույքի գրավադրմամբ |
24 - 84 ամիս |
|||||
|
Տրանսպորտային միջոցի գրավադրմամբ |
60 ամիս |
||||||||
|
Լողացող տոկոսադրույքի դեպքում՝(անշարժ գույքի դեպքում) |
36 – 180 ամիս |
||||||||
|
6. |
Տարեկան անվանական տոկոսադրույք
|
Վարկունակության գնահատմամբ |
Անշարժ գույքի գրավադրմամբ[1] |
14%– 17% |
|||||
|
Տրանսպորտային միջոցի գրավադրմամբ |
18% |
||||||||
|
Առանց վարկունակության գնահատման |
Անշարժ գույքի գրավադրմամբ |
15 - 18% |
|||||||
|
7. |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
Վարկունակության գնահատմամբ |
Անշարժ գույքի գրավադրմամբ |
14.99 – 21.32% |
|||||
|
Տրանսպորտային միջոցի գրավադրմամբ |
19.72 – 21.57% |
||||||||
|
Առանց վարկունակության գնահատման |
Անշարժ գույքի գրավադրմամբ |
16.16 – 22.54% |
|||||||
|
8. |
Տարեկան լողացող տոկոսադրույքի կիրառման պայմաններ |
· Լողացող տոկոսադրույքի մեծությունը սահմանվում է հաստատուն բաղադրիչ` սկսած 5%-ից + փոփոխուն բաղադրիչ · Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ՝ հաստատված տարեկան տոկոսադրույք +4%, սակայն ոչ ավել քան 21% · Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս ժամանակաշրջանին հաջորդող առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։ |
|||||||
|
9. |
Վարկ/գրավ հարաբերակցություն |
Վարկունակության գնահատմամբ |
Անշարժ գույքի գրավադրման դեպքում` գնահատված արժեքի մինչև 80% |
||||||
|
Տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում` գնահատված արժեքի մինչև 60% |
|||||||||
|
Առանց վարկունակության գնահատման |
Անշարժ գույք` գնահատված արժեքի մինչև 60%
|
||||||||
|
10. |
Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները |
· անշարժ գույք /բացառությամբ արտադրական տարածքների/: · ռուսական արտադրության մինչև 3 տարվա վաղեմության տրանսպորտային միջոց, · ոչ ռուսական արտադրության մինչև 7 տարվա վաղեմության տրանսպորտային միջոց: · Կարող է պահանջվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն: |
|||||||
|
11. |
Ապահովագրություն |
Միայն տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում գրավ հանդիսացող տրանսպորտային միջոցի ապահովագրություն յուրաքանչուր տարի առնվազն վարկի մնացորդի չափով |
|||||||
|
12. |
Վարկի մարման ժամանակացույց |
· Անուիտետային (ամենամսյա) · Զսպանակաձև (ամենամսյա) · Ճկուն գրաֆիկ (տոկոսների վճարում առավելագույնը 36 ամիս) · Վարկային գիծ* (սահմանաչափը տրամադրվում է տարեկան հաստատուն տոկոսադրույքով, կարող է սահմանվել 0.5%-1% տոկոսադրույք չօգտագործվող մասի համար) |
|||||||
|
13. |
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող վարկերի դեպքում Տուգանք չի կիրառվում |
|||||||
|
Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող վարկերի դեպքում Այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից վարկերի վերաֆինանսավորման դեպքում, մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մայր գումարի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարման դեպքում հաճախորդը վճարում է տուգանք` վաղաժամկետ մարվող մայր գումարի 1%-ի չափով: |
|||||||||
|
14. |
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%, ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%: |
|||||||
|
15. |
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին) |
|||||||
|
16. |
Գանձվող վճարներ |
· Տրամադրման միանվագ գանձվող միջնորդավճար` պայմանագրային գումարի 0.3% չափով 15,000,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարը գերազանցող վարկերի դեպքում, ոչ ավել քան 100,000 ՀՀ դրամ · Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների: |
|||||||
|
17. |
Վերաֆինանսավորման դեպքում |
· Վերաֆինանսավորվող վարկի նվազագույն գումարը սկսած 10.000.000 ՀՀ դրամից · Վերաֆինանսավորվող վարկը պետք է սպասարկված լինի առնվազն 12 ամիս · Գործող վարկային պայմանագրի տարեկան տոկոսադրույքի նվազեցում մինչև 3%-ով, ոչ պակաս քան 14% · Վերաֆինանսավորման հետ կապված ծախսերն իրականացվում է Բանկի հաշվին: 15,000,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարը գերազանցող վարկային պայմանագրերի դեպքում, պայմանագրի կնքման պահից սկսած առաջին 36 ամիսների ընթացքում վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում Վարկառուն պարտավորվում է կատարել Բանկի կողմից իրականացված ծախսերի փոխհատուցում · Վերաֆինանսավորվող վարկի գծով ընդհանուր ուշացված օրերի քանակը չպետք է գերազանցի 10 օրը վերջին 12 ամսում և 20 օրը ամբողջ սպասարկման ընթացքում · Վերաֆինանսավորվող վարկի գծով ռիսկի դասը ստանդարտից խիստ չպետք է եղած լինի վերջին 12 ամսվա ընթացքում · Վերջին 24 ամսում այլ վարկերի գծով հսկվող դասից ավելի խիստ դաս չպետք է եղած լինի · Այլ վարկերի գծով ուշացված օրերի քանակը չպետք է գերազանցի 15 օրը վերջին 12 ամսում (մեկ վարկի գծով) · Վերաֆինանսավորման դեպքում միանվագ միջնորդավճար չի գանձվում · Վարկառուն և գրավատուն պարտադիր չէ լինեն նույն անձը · Մնացած դրույթները կարգավորվում են ստանդարտ ընթացակարգով |
|||||||
|
18. |
Այլ պայմաններ |
· Եթե վարկի գումարը գերազանցում է գրավի արժեքի 30%-ը Վարկառուի կամ երաշխավորի Fico Սքորը պետք է լինի 510 և բարձր, միևնույն ժամանակ Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: · Առանց վարկունակության գնահատման հայտերի դեպքում վարկառուն և գրավատուն պետք է լինի նույն անձը, իսկ տարբեր անձանց դեպքում պետք է լինեն համատեղ տնտեսություն վարող անձինք (նույն տանիքի տակ բնակվող անձինք) · *Վարկային գծի սահմանաչափը վերականգնվող է, ամսական նվազագույն մարման պահանջով /առանց արտոնյալ սահմանաչափի /: Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով: Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/ և կուտակված տոկոսագումարները մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը: Քաղվածքի օրն է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը: Վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը): Վարկային գծի գծայնության ժամկետն առավելագույնը կարող է սահմանվել 60 ամիս: |
|||||||
|
19. |
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
· Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո: · Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: |
|||||||
[1] Նշված տոկոսադրույքները կիրառվում են, եթե գրավադրվող տրանսպորտային միջոցի ապահովագրության կնքումը ապահովվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին: Ապահովագրությունը վարկառուի կողմից և վարկառուի հաշվին կատարվելու դեպքում կարող է կիրառվել նշված տոկոսադրույքից 1% ցածր տոկոսադրույք:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ