Գույքի գրավով ապահովված անհատական վարկ (առանց եկամուտների)

Գույքի գրավով ապահովված վարկեր՝ առանց եկամուտները հավաստող փաստաթղթերի պահանջի:

Գույքի գրավով  ապահովված անհատական վարկ (առանց եկամուտների)
Վերադառնալ

1.         

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

2.         

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.         

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

4.         

Վարկավորման գումար

ՀՀ դրամ

2,000,000 – 50,000,000

ԱՄՆ դոլար, Եվրո

5,000 – 100,000

5.         

Վարկի մարման ժամկետ

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

24 - 84 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

6.        

Տարեկան տոկոսադրույքներ

(հաստատուն)

 

Մինչև 60 ամիս

61- 84 ամիս

Անվանական

Փաստացի

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

16%

18.20%

17%

18.85%

ԱՄՆ դոլար

10%

11.34%

11%

11.97%

Եվրո

9%

10.16%

10%

10.82%

7.         

Տարեկան տոկոսադրույքներ

(լողացող)

 

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

սկսած 15%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 6%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 16.75%

ԱՄՆ դոլար

սկսած 9%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 9.98%

Եվրո

սկսած 8%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 8.83%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 24 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

(Սույն կետով սահմանված տեղեկատվությունը, փոփոխուն բաղադրիչները և վերոնշյալ հղմամբ ներկայացված լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգը պարտադիր պետք է հրապարակվի Բանկի ինտերնետային կայքում):

8.        

Վարկի տրամադրման եղանակ

ՀՀ դրամ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

ԱՄՆ դոլար, Եվրո

Անկանխիկ (վարկի գումարը տրամադրվում է վճարային քարտի միջոցով՝ մուտքագրելով քարտային հաշվին):

9.        

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

10.        

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.        

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները

Երևան, Լոռի, Շիրակի և Կոտայքի մարզերում գտնվող անշարժ գույք. բնակարան, բնակելի տուն, տարածք /բացառությամբ արտադրական տարածքների/:

Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն, այն դեպքում երբ Վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցում է 30%:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`