Հիփոթեքային վարկ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

Evocabank-ը միշտ ձեր կողքին է։ Առաջարկում ենք հատուկ պայմաններով հիփոթեքային վարկեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին:

Հիփոթեքային վարկ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին
Վերադառնալ

1.      

Վարկավորման նպատակը

ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում կամ կառուցապատում:

2.      

Ովքեր կարող են դիմել

Հավաստագրում ներառված անձը կամ նրա ընտանիքի անդամը: Վարկառուի տարիքային շեմը հաշվի չի առնվում, եթե գործում առկա է համավարկառու, ում 65 տարեկանը չի բոլորի վարկի սպասարկման ողջ ընթացքում:

3.      

Ծրագրի շահառուներ

Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-L որոշմամբ սահմանված անձիք

4.      

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

5.      

Վարկավորման գումար

2,000,000.00 - 55,000,000.00 ՀՀ դրամ

6.      

Վարկի մարման ժամկետը

120 ամիս

7.      

Կանխավճար

0 %

8.      

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

9.      

Աջակցության սահմանաչափեր

Աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշվում է ըստ հավաստագրի իրացման համար շահառու ընտանիքի կողմից ընտրված բնակավայրի: Բնակավայրերի ցանկը հաստատված է Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-L որոշմամբ:

 

 

 

 

10.     

Վարկի գումարը

պայմանագրով ամրագրված

ժամանակացույցից շուտ

մարելու համար վճարվող

տուգանք

Տուգանք չի կիրառվում:

11.      

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

12.      

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող անշարժ գույք, անշարժ գույքի գնման իրավունքը: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը:

13.     

Ապահովագրություն

Չի պահանջվում

14.      

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ` միանվագ կամ փուլային

15.     

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

16.     

Վարկունակության գնահատում

1.    Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն, համավարկառուները, գրավատուները չպետք է ունենան ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ,

2.   Այն դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը, վարկունակության գնահատում չի իրականացվում:

Այն դեպքում, երբ վարկի գումարը գերազանցում է ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափեր, կատարվում է վարկունակության գնահատում, ընդ որում եկամուտ/ծախս հարաբերակցությունը (OTI) կարող է կազմել առավելագույնը 100%:

17.     

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

1.  Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

2. Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

18.     

Հատուկ պայմաններ

1. շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2. ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 9 քմ-ից.

3. ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը

19.     

Այլ դրույթներ

Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-L որոշման դրույթներով և պայմաններով:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`