Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար բնակարանային հիփոթեքային վարկեր
Ձեռք բերեք Ձեր երազանքների բնակարանը Evocabank-ի հիփոթեքային վարկավորման միջոցով։

1. |
Վարկի տրամադրման նպատակը |
Վարկը տրամադրվում բնակարանի ձեռք բերման նպատակով: |
|||
2. |
Ովքեր կարող են դիմել |
18 – 63 տարեկան ոչ ռեզիդնտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող ոչ ռեզիդենտ համավարկառու: |
|||
3. |
Վարկավորման արժույթը |
ԱՄՆ դոլար, Եվրո |
|||
4. |
Վարկավորման գումար |
2.000.000-80.000.000 համարժեք արտարժույթ |
|||
5. |
Վարկի մարման ժամկետը |
Մինչև 180 ամիս |
|||
6. |
Տարեկան անվանական տոկոսադրույքներ (hաստատուն)[1] |
|
Փաստացի |
||
ԱՄՆ դոլար |
9.2% - 12% |
Առավելագույնը 13.06% |
|||
Եվրո |
8.2% - 11% |
Առավելագույնը 11.94% |
|||
7. |
Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող) [2] |
ԱՄՆ դոլար |
Սկսած 9.2%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2 %-ից + փոփոխուն բաղադրիչ) |
Առավելագույնը 14.42% |
|
Եվրո |
Սկսած 7.7%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.7 %-ից + փոփոխուն բաղադրիչ) |
Առավելագույնը 12.72% |
|||
Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ |
+4% |
||||
Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) |
Նշված տոկոսադրույք + 0.2% |
||||
Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս (Վերանորոգման վարկերի դեպքում՝ 12 ամիս) ժամանակաշրջանին հաջորդող առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։ Լողացող տոկոսադրույքը, այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝ ՏԼ-Լողացող տոկոսադրույք, Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`
|
|||||
8. |
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Տուգանք չի կիրառվում |
|||
9. |
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%, ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%: |
|||
10. |
Վարկի մարման ձևը |
Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։ |
|||
11. |
Վարկի վերադարձելիության ապահովման միջոց |
Երևան քաղաքում գտնվող բնակարան կամ բնակելի տուն: Գնման իրավունք` համագործակցող կառուցապատողներից բնակարանի ձեռքբերման դեպքում: 1. Բացի անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև երաշխավորություն: |
|||
12. |
Վարկ/գրավ հարաբերակցությունը[3] |
Գնահատված արժեքի մինչև 70% |
|
||
13. |
Ապահովագրություն |
Անշարժ գույքի ապահովագրություն- պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով: |
|||
14. |
Վարկի տրամադրման եղանակը |
· Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/ |
|||
15. |
Վարկունակության գնահատում |
Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: |
|||
16. |
Այլ պայմաններ |
· Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[4], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը: · Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր: · Գրավատուն և Վարկառուն պետք է լինի նույն անձը · Հաճախորդը պետք է ներկայացնի եկամտի աղբյուրը |
|||
17. |
1. Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
· Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո: · Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: |
[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[2] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[3] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[4] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ