Վերանորոգման վարկ «Ջերմ Օջախ» ԱՀԸ-ի կողմից

Կազմակերպիր քո բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգումն Evocabank-ի հետ։

Վերանորոգման վարկ «Ջերմ Օջախ» ԱՀԸ-ի կողմից
Վերադառնալ

 1.

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը:

 2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

 3.

Անշարժ գույքի վայրը

ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի

 4. 

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

 5.

Վարկավորման գումար

275,000- 3,000,000 ՀՀ դրամ

 6.

Վարկի մարման ժամկետը

60 - 84 ամիս

 7.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

 12.5%

 8.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

 

 9

Վարկի մարման ձևը

«Անուիտետային» կամ «Զսպանակաձև»

Կարող է տրամադրվել 6-ամիս արտոնյալ ժամանակաշրջան՝ միայն տոկոսների ամենամսյա մարում։

10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

11.

Ապահովագրություն

·          Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

·          Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

12.

Այլ պայմաններ

·          Բնակելի անշարժ գույքի մեկ միավորը Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հաշվին կարող է մի քանի անգամ վերանորոգվել:

13.

Վարկի տրամադրման նախապայմաններ

Վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի  էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):

Իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 80% -ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։

14.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·          Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·          Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`