Հայաստանում գործարկվեց Firebird AI-ի «ԱԲ գործարանը»
Evocabank-ի համաֆինանսավորմամբ Հրազդանում գործարկվել է Firebird AI-ի տարածաշրջանի ամենամեծ «ԱԲ գործարանը»։
11.08.2026
Այս տարվա մարտին Evocabank-ը 5 այլ ֆինանսական կառույցների հետ միացավ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքային մեգանախագծերից մեկի՝ Firebird AI-ի «ԱԲ գործարանի» 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորմանը։
Այսօր՝ ընդամենը մի քանի ամիս անց, արդեն տեսնում ենք ֆինանսավորման արդյունքը․ Հրազդանում պաշտոնապես բացվեց ԱԲ գործարանը՝ դառնալով տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության կենտրոններից մեկը։
Firebird AI-ի գործարանը նախատեսված է Հայաստանում արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու համար՝ տրամադրելով մեծ քանակությամբ ռեսուրսներ հետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և բիզնեսներին։ Ծրագրի 2-րդ փուլը գործարկելուց հետո ներդրումների ծավալը կկազմի մոտ 4 մլրդ դոլար:
Evocabank-ը շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսության և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խոշոր նախագծերին՝ մասնակցելով այն նախաձեռնություններին, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի, գիտության ու նորարարության համար։
Այլ նորություններ
-
Գործարքների արգելափակում 1 կոճակով
01.06.2026
-
Ba3 վարկանիշ Moody’s-ից Evocabank-ին
18.08.2026
-
Evocabank-ը և Green Rock-ը մեկնարկեցին Բանկի նոր գլխամասի նախագիծը
30.07.2026