CYBERGEN կիբերանվտանգության կոնֆերանս
Մայիսի 4-6-ը Evocabank-ը մասնակցում էր CYBERGEN կիբերանվտանգության կոնֆերանսին:
10.05.2022Մայիսի 4-6-ը Դիլիջանում Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել էր CYBERGEN կիբերանվտանգության կոնֆերանս, որին մասնակից էր նաև Evocabank-ը:
Կոնֆերանսին ներկա էին կիբերանվտանգության լավագույն փորձագետներն ու համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:
Միջոցառմանը ելույթ ունեցան և իրենց փորձով կիսվեցին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, կիբերանվտանգության, ռիսկերի և ՏՏ կառավարման ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Ramses Gallego-ն՝ "Cyber DNA" թեմայով, John Marquess-ը՝ "Building National Cyber Security Capabilities" թեմայով, Jon Tidwell-ը, Ryan Gandrud-ը և Haroen Zuidam-ը՝ ամերիկյան Mandiant ընկերությունից, Lee Rossey-ը՝ SimSpace-ից, Alexander Vakulenko-ն, Andrey Nifatov-ը և Dmitry Venitsianov-ը՝ SAP-ից, Grigory Sablin-ը և Timofey Ezhov-ը՝ Kaspersky-ից, Ian Davie-ը և Ales Vocasek-ը՝ Oracle-ից, Caroline Malcolm-ը՝ Chainalysis-ից, Nikita Andreyanov-ը՝ Crosstech-ից, Stephan Koretsky-ն՝ R-Vision-ից, Hrant Aroyan-ը՝ Hexens.io-ից, ինչպես նաև՝ Vaagn Toukharian-ը և Ruben Zakaryan-ը՝ Armsec-ից, և այլ մասնագետներ:
Մեր օրերում բանկային գործարքների մեծ մասը կատարվում է անկանխիկ՝ տեղափոխելով հաճախորդների տվյալներն օնլայն հարթակ: Արդյունքում՝ կիբերանվտանգությունն արդեն վաղուց դարձել է յուրաքանչյուր նորարար ընկերության կառավարման ամենակարևոր ուղղություններից մեկը: Evocabank-ը ևս կարևորում է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգությունը, ինչպես նաև՝ թվային տվյալների անվտանգությունը fintech միջավայրում:
CYBERGEN-ին ներկա էին նաև Evocabank-ի ներկայացուցիչները` ՏՏ անվտանգության բաժինը, ՏՏ բաժինը, Թվային բիզնեսի վարչությունը և Ծրագրավորման բաժինը: Կոնֆերանսի ընթացքում Բանկի մասնագետները քննարկումներ ունեցան խոսնակների հետ, ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու պայմանավորվածություններ:
Ի դեպ, CYBERGEN-ը շարունակական է լինելու և Հայաստանում միավորելու է աշխարհի լավագույն ընկերությունների մասնագետներին: