Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը միացել է BACEE-ին

Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմապերպությունն է, որը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային:

21.03.2024
Evocabank-ը միացել է BACEE-ին

Evocabank-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիայի (BACEE) լիիրավ անդամ: BACEE-ն, որը ստեղծվել է 1996թ., տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը՝ ձգտելով ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:

BACEE-ին միանալուց հետո Evocabank-ը կարող է օգտվել Ասոցիացիայի կողմից տրամադրվող ծառայություններից, այդ թվում՝ ազատ մասնակցել BACEE-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսներին, սեմինարներին և դասընթացներին, ինչպես նաև իր մասնակցությունն ունենալ Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրում և BACEE-ի այլ նախագծերում:

«Մենք ուրախ և հպարտ ենք, որ Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմակերպությունն է, որ դարձել է մեր կազմակերպության անդամ»,- իր խոսքում նշել է BACEE-ի գլխավոր քարտուղար Istvan Lengyel-ը: «Վստահ ենք, որ BACEE-ին անդամակցությունը կնպաստի Evocabank-ի կայուն զարգացմանը և կօգնի Բանկին իր ակտիվ գործունեությունն ապահովել միջազգային շուկաներում: Մենք բաց ենք նաև համագործակցելու Կովկասյան երկրների բանկերի հետ»:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, «BACEE-ին միանալը Բանկի համար նշանակալից իրադարձություն է, որն ամրապնդում է մեր նախաձեռնությունները՝ խթանելու միջազգային կապերի զարգացումը և ընդլայնելու մեր գործառնությունների աշխարհագրությունը: Մենք ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ բացվում են այս համագործակցության շնորհիվ և անհամբեր սպասում ենք ինտեգրելու BACEE-ի փորձը մեր դինամիկ աճի և բանկային ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու գործում»: