Evocabank-ը և FINCA-ն համատեղ քարտեր կթողարկեն
Քարտերի միջոցով FINCA-ի հաճախորդները կկարողանան իրենց վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:
29.06.2022
Համագործակցության պայմանագիրը ստորագրել են Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը և FINCA-ի Գլխավոր գործառնական տնօրեն Վարդան Հարոյանը:
Համատեղ թողարկվող դեբետային քարտերի միջոցով FINCA-ի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց՝ մինչև 2.5 միլիոն ՀՀ դրամի և համարժեք ԱՄՆ դոլարի չափով վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:
Ի դեպ, քոբրենդային քարտի միջոցով վարկը ստանալու դեպքում վարկի գումարը հաճախորդին է փոխանցվում նույն օրվա ընթացքում: Քարտերը տրամադրվում են անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի՝ դրանց գործածությունը հաճախորդների համար առավել հարմար և հասանելի դարձնելու նպատակով:
Շուտով կազմակերպությունները հանդես կգան համատեղ նոր նախագծերով, որոնցից է` օնլայն հարթակում վարկերի անկանխիկ մարումներ իրականացնելու ծառայությունը:
Այլ նորություններ
-
Evocabank-ը միացել է AmCham Armenia-ին
10.02.2026
-
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
12.01.2026
-
Evoca-ն հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ
15.12.2025