Կարեն Եղիազարյանը` Evocabank-ի Վարչության նախագահ
Evocabank-ի Խորհրդի՝ մայիսի 23-ի որոշմամբ Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ:
24.05.2019
Կարեն Եղիազարյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ բանկային ոլորտում, որից 16 տարին՝ ներկայիս բանկում: 2008թ.-ից զբաղեցրել է Բանկի Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով Բանկի զարգացման և թվային բիզնեսի ոլորտները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները: 2017թ. ղեկավարել է Evocabank-ի ռեբրենդինգի գործընթացը:
Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Evocabank-ն առաջին և դեռևս միակ բանկն է Հայաստանում, որը գործում է mobile-first` առաջին հերթին մոբայլ ձևաչափով, այսինքն՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի է առնվում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Բանկը ձգտում է լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:
Այլ նորություններ
-
Էվոկաբանկ ԲԲԸ 01.08.2025
-
Կարեն Եղիազարյանի հարցազրույցը TIME Magazine-ին 25.06.2025
-
Evocabank-ը միացել է IFC-ի առևտրի ֆինանսավորման ծրագրին 17.06.2025