3D Secure` առավել անվտանգ online գնումներ
Բանկը ներդրել է քարտով ինտերնետային գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը:
23.03.2016
                        Բանկը ներդրել է քարտով ինտերնետային գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը: Այն նվազեցնում է online վճարումների կայքերում քարտով զեղծարարություններ կատարելու ռիսկերը:
Այսուհետ Բանկի քարտատերերի ինտերնետային գործարքներն ապահովված են լինելու անվտանգության ևս մի մակարդակով՝ sms հաստատումերի միջոցով: Online գործարքներ կատարելիս այն քարտատերը, ովքեր արդեն ակտիվացրել են sms հաղորդագրություն ստանալու ծառայությունը, իրենց քարտին կցված հեռախոսահամարին կստանան լրացուցիչ կոդ, որն անհրաժեշտ է լրացնել կայքում՝ գործարքը հաստատելու համար:
Եթե հաճախորդը դեռ չի ակտիվացրել sms ծառայությունը, ապա կարող է մոտանալ Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմումը : Բացի 20 ՀՀ դրամ 1 sms-ի արժեքից, քարտատերը ոչ մի լրացուցիչ ծախս չի կրելու:
Անվտանգության 3D Secure համակարգը գործում է այն կայքերում, որոնցում առկա է MasterCard SecureCode լոգոն:
Այլ նորություններ
- 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Վճարիր օնլայն` Apple Pay-ով
                                        22.07.2025
                                     - 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Ճամփորդիր ուր ուզես, վճարիր որտեղ և երբ ուզես
                                        03.07.2025
                                     - 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Նոր ինտերֆեյս՝ ավելի հարմար առցանց վճարումներ
                                        16.06.2025