Evoca-ն Coca-Cola Music Fest-ի գլխավոր ֆինանսական հովանավոր
Սեպտեմբերի 9-ին Music Fest with Coca-Cola-ն վերադառնում է Հայաստան:
19.07.2023Սիրու՞մ ես պարել։ Իսկ ի՞նչ կասես 9 ժամ non-stop երաժշտության ու աննկարագրելի էներգետիկա ստանալու մասին։
Սեպտեմբերի 9-ին Music Fest with Coca-Cola-ն՝ Evocabank-ի գլխավոր հովանավորությամբ, բերում են քեզ համար ամենամասշտաբային music ֆեստը։
15-ից ավելի հայ և արտասահմանցի սիրված արտիստներ մեգահիթեր, առանձնացված Relax Zone, Kid Zone և Food & Beverages Zone մեկ տեղում:
Իսկ դու արդեն գիտես` որտեղ հովանավորում է Evoca-ն, այնտեղ պետք է սպասել անակնկալների, խաղարկությունների ու նորարարությունների։
Չմոռանաս հագնել քո ամենահարմար կոշիկները, քանի որ պարելու ենք շատ, վայելելու ենք ամենահիթային երաժշտությունը և ստեղծելու ենք ամենավառ հիշողությունները Music Fest with Coca-Cola 2023-ի ընթացքում։
Դե ինչ, օրացույցիդ վրա սեպտեմբերի 9-ը նշի՛ր որպես ամենախենթ օր, իսկ Երևանի ամենաուրախ music կետը՝ Հրազդանի Կիրճ 4-ում գտնվող Yerevan Fest Arena-ն։
Տոմսերը կարող ես ձեռք բերել այստեղ։
Նախավաճառք Earlybird` մինչև հուլիսի 31-ը՝ 9,000 դրամ
Օգոստոսի 1-ից սեպտեմբերի 9-ը՝ 11,000 դրամ
Սեպտեմբերի 9-ին՝ ֆեստի ժամանակ գնելու դեպքում՝ 15,000 դրամ
Կգա՛ս․ սպասելու ենք։
Այլ նորություններ
- Evocabank-ը՝ DigiTec24-ում 07.10.2024
- Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր 26.09.2024
- Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին 04.09.2024