Evoca-ն` զբոսաշրջության տարածաշրջանային ֆորումի գլխավոր գործընկեր
Հոկտեմբերի 26-27-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա Tourism Regional Forum 2024-ը։
22.10.2024
Tourism Regional Forum 2024-ը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանում առաջնային ուղղություն MICE զբոսաշրջության համար: MICE-ը տուրիզմի ուղղություն է, որը միավորում է զբոսաշրջությունը և Meetings` հանդիպումները, Incentives` խրախուսումները, Conferences` կոնֆերանսները և Exhibitions` ցուցահանդեսները: Այլ կերպ ասած` MICE-ը բիզնես միջոցառումների տուրիզմն է:
Ֆորումի ընթացքում տեղական և միջազգային էքսպերտները կբացահայտեն MICE զբոսաշրջության վերջին թրենդերը, մարտահրավերները և հնարավորությունները։
2 օր շարունակ սպասվում են ելույթներ, պանելային քննարկումներ և սեմինարներ։ Չմոռանանք նաև networking-ի մասին, որն ավելի կամրապնդի MICE ոլորտում համագործակցությունը։
Պարբերաբար լինելով բիզնես միջոցառումների հովանավոր՝ Evocabank-ը խթանում է մշակույթի, տնտեսության, արդեն նաև զբոսաշրջության կայուն զարգացումը Հայաստանում:
Այլ նորություններ
-
Evocabank-ը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին
06.11.2026
-
Կայացավ Evoca Conference 2026-ը
06.11.2026
-
Սթիվեն Բարթլեթը՝ Երևանում՝ Evoca Conference 2026-ին
19.10.2026