Evocabank-ը Համահայկական 8-րդ խաղերի հովանավոր
Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի են ունենալու 2023 թվականի օգոստոսի 5-19-ը:
04.08.2023
Այս տարի Evocabank-ը հովանավորում է Համահայկական ամառային 8-րդ խաղերը։
Խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-19-ը։ Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրիում, իսկ փակման արարողությունը՝ օգոստոսի 19-ին Երևանում։
Համահայկական խաղերի ընթացքում լինելու է 19 մարզաձև, Հայաստան են այցելելու 7161 մարզիկներ ու պատվիրակության անդամներ։
Առաջին Համահայկական խաղերը տեղի են ունեցել 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևանում:
Այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հեղինակավոր հասարակական կազմակերպություն է, որը համագործակցում է մի շարք միջազգային սպորտային ատյանների հետ:
Համահայկական խաղերը միայն սպորտային խաղեր չեն․ այս խաղերը համախմբում են ամբողջ աշխարհի հայությանը։
Կարևորելով երկրի շարունակական զարգացումն ու բարելավումը՝ Evocabank-ը պարբերաբար հովանավորում է նմանատիպ նախագծեր։
Այլ նորություններ
-
Այոոոո՜, Jennifer Lopez-ը գալիս է Հայաստան 28.04.2025
-
Evocabank-ը Career City Fest 2K25-ին 28.04.2025
-
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին 21.04.2025