Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
Դեկտեմբերի 17-ին կայացավ Project Management Awards 2025 միջոցառումը, որի հատուկ հյուրն էր PMI-ի նախագահ Պիեր Լե Մանը։
18.12.2025
Հայաստանում Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը այս տարի անցկացվեց դեկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025»-ը կազմակերպվել էր PMI Հայաստանի կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն էր PMI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը։
Միջոցառման նպատակն էր միավորել նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին և մրցանակ շնորհել տարվա լավագույն Նախագծի Ղեկավարներից մի քանիսին։
4 անվանակարգերն էին՝
- Տարվա Նախագծի Ղեկավար (Project Manager of the Year)
- Նախագծի Ղեկավար՝ նորարարություն (Project Manager for Innovation)
- Նախագծի Ղեկավար՝ սոցիալական ազդեցություն (Project Manager for Social Impact)
- Նախագծի Ղեկավար՝ կայունություն (Project Manager for Sustainability)
Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներից էր Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
Evocabank-ի հատուկ մրցանակը շնորհվեց EBRD-ի փոքր բիզնեսի խորհրդատվության ղեկավար Զառա Օհանյանին։
Հատուկ մրցանակն էր՝ Harvard University-ի “Leading People, Building Teams” կրթական ծրագրի մասնակցություն։
Evocabank-ը հանդիսանում էր Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկերը։
Բանկը մշտապես խթանում է PMI-ի զարգացումը Հայաստանում, հովանավորելով նախորդ տարի իրենց կողմից կազմակերպված ոլորտի ամենամեծ կոնֆերանսն ու գրքի շնորհանդեսը։
Այլ նորություններ
-
Evoca x AZAT MARD
27.10.2025
-
Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին
27.08.2025
-
Մեկնարկեցին Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը
21.07.2025