Evocabank-ը՝ TRF 2026-ի ֆինանսական գործընկեր
Հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանում կկայանա Զբոսաշրջության տարածաշրջանային ֆորումը,որի ֆինանսական հովանավորն է Evocabank-ը։
06.10.2026
Հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանը կհյուրընկալի Զբոսաշրջության տարածաշրջանային ֆորում 2026-ը (TRF 2026)՝ մեկ հարթակում հավաքելով զբոսաշրջության, քաղաքաշինության, ֆինանսների, մշակույթի և դիվանագիտության ոլորտների մասնագետներին ու առաջնորդներին։
Ֆորումի շրջանակում Evocabank-ը հանդես կգա որպես ֆինանսական գործընկեր։
Պանելային քննարկումների ընթացքում մասնակիցները կանդրադառնան Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ֆինանսավորման հնարավորություններին, նոր լուծումներին և այն քայլերին, որոնք կարող են խթանել դրա հետագա զարգացմանը։
Իսկ քանի որ զբոսաշրջության մասին խոսելիս ճամփորդությունն անպակաս է, Evocabank-ը ֆորումի բոլոր մասնակիցների համար պատրաստել է հատուկ նվեր՝ 5 տարի ժամկետով անվճար Evoca Travel Card։
Ֆորումի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան welcome pack-եր, որտեղ էլ կգտնեն իրենց ճամփորդական քարտերի վաուչերները, որոնք մինչև դեկտեմբերի 1-ը կարող են ներկայացնել Evocabank-ի նորաբաց «Դիլիջան» մասնաճյուղում և ստանալ իրենց ֆիզիկական քարտը։
Evoca-ն սիրում է լինել այնտեղ, որտեղ նոր գաղափարներ են ծնվում ու նոր հնարավորություններ են ստեղծվում։
TRF 2026-ին էլ մենք միանում ենք հենց այդ գաղափարով՝ աջակցելու նախաձեռնություններին, որոնք զարգացնում են Հայաստանը և մարդկանց համար նոր հնարավորություններ ստեղծում։
Այլ նորություններ
-
Evocabank-ը՝ AUA-ի 35-ամյակի միջոցառման հովանավոր
25.09.2026
-
Դիլիջա՜ն, մենք գալիս ենք
11.09.2026
-
Evocabank-ը՝ Retro Fest-ի ֆինանսական գործընկեր
03.09.2026