Evocabank-ը՝ Newmag Summerfest 2026-ի գլխավոր հովանավոր
Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ միանում է Newmag Summerfest-ին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավոր։
24.06.2026
Հունիսի 27-ին Երազ այգում կայանալիք Newmag Summerfest 2026-ը այս տարի միավորում է գրականությունը, մշակույթն ու սպորտը՝ մեկ մեծ հարթակում։
Այցելուներին սպասում են գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, համերգային ծրագիր, սպորտային ակտիվություններ և բազմաթիվ անակնկալներ։
Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը լինելու է ֆուտբոլային աստղ Հենրիկ Մխիթարյանի հետ բացառիկ հանդիպումը։
Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել լեգենդար ֆուտբոլիստին, մասնակցել հարցուպատասխանին և ձեռք բերել անձամբ նրա կողմից մակագրված գրքերը։
Արդեն 5-րդ տարին անընդմեջ Evoca-ն մասնակցում է Newmag Summerfest-ին՝ յուրաքանչյուր տարի ներկայանալով նոր կոնցեպտով, յուրահատուկ տաղավարով ու անակնկալներով։
Այս տարի ևս բացառություն չէ․ Evocabank-ի տաղավարը կրկին կդառնա փառատոնի ամենաակտիվ կետերից մեկը։ Իսկ հատուկ սպորտի սիրահարների համար Evocabank-ը պատրաստել է նաև բասկետբոլի զոնա։ Հայաստանի բասկետբոլի հավաքականի սաները տաղավարում կանցկացնեն խաղեր, կկիսվեն իրենց փորձով, կսովորեցնեն բասկետբոլի հիմունքները և կմասնակցեն այցելուների հետ ինտերակտիվ մրցույթների։
Այցելուները հնարավորություն կունենան նաև մասնակցելու հետաքրքիր խաղարկությունների, որի ընթացքում կարող են շահել անակնկալ նվերներ։
Միացիր ամառվա ամենասպասված փառատոնին և բացահայտիր Newmag Summerfest 2026-ի գրական, մարզական ու ժամանցային աշխարհը Evoca-ի հետ։
Հիշեցում․ մուտքն ազատ է։
Այլ նորություններ
-
Evocabank-ը՝ PREPA Run 2026-ի գլխավոր հովանավոր
25.06.2026
-
Evocabank-ը նոր գույներ է տալիս մեր քաղաքին
12.06.2026
-
Evocabank-ը մասնակցում է CCF 2026-ին
17.04.2026