Evocabank-ը՝ PREPA Run 2026-ի գլխավոր հովանավոր
Հունիսի 28-ին միացիր PREPA Run-ին, որը կմեկնարկի Evocabank-ի Գլխամասից։ Մասնակիցներին սպասում են հատուկ անակնկալներ և նվերներ Evoca-ի կողմից։
25.06.2026
Run For Fun
Հունիսի 28-ին, ժամը 08:00-ին, Evocabank-ի Գլխամասից կմեկնարկի PREPA Run 10 կմ վազքը։
Սա այն առավոտն է, երբ կարևոր չէ, թե որքան արագ ես վազում։ Կարևոր է, որ շարժվում ես, ժպտում ես և դառնում ես մեծ ու ոգեշնչող համայնքի մի մասը։
PREPA Run-ը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են առօրյայից մի փոքր դադար վերցնել, վերալիցքավորվել և օրը սկսել շարժումով, նոր ծանոթություններով ու լավ տրամադրությամբ։
PREPA Run-ը նաև բարեգործական նախաձեռնություն է․ գրանցումներից հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը։
Որպես միջոցառման գլխավոր հովանավոր՝ Evocabank-ը մասնակիցների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ։ Միջոցառման տարածքում կգործեն Evoca-ի ֆոտոբութը, հանգստի և շփման հատուկ գոտիները, իսկ մրցավազքի հաղթողները կստանան հատուկ նվերներ Evoca-ի կողմից։
Միացիր վազքին և վայելիր ամառային առավոտը։
📍 Մեկնարկի վայր՝ Evocabank, Հանրապետության փողոց 44/2
🕗 Ամսաթիվ և ժամ՝ հունիսի 28, 08:00
🏃 Հեռավորություն՝ 10 կմ
Գրանցվիր հիմա՝ անցնելով հետևյալ հղումով։
Այլ նորություններ
-
Evocabank-ը՝ Newmag Summerfest 2026-ի գլխավոր հովանավոր
24.06.2026
-
Evocabank-ը նոր գույներ է տալիս մեր քաղաքին
12.06.2026
-
Evocabank-ը մասնակցում է CCF 2026-ին
17.04.2026