Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը մասնակցում է CCF 2026-ին

Ապրիլի 18-19-ին Evoca-ն կմասնակցի Career City Fest 2026-ին․ արի, բացահայտիր կարիերայի նոր հնարավորություններն ու միացիր մեր թիմին։

17.04.2026
Evocabank-ը մասնակցում է CCF 2026-ին

Career City Fest 2026-ը կրկին կհամախմբի Հայաստանի և միջազգային լավագույն գործատուներին մեկ հարթակում՝ Meridian Expo Center-ում։

Evocabank-ն այս տարի ևս ներկա կլինի փառատոնին։ Evoca-ի տաղավարում քեզ սպասվում է՝ ինտերակտիվ quiz, աշխատանքի հնարավորություններ, քննարկումներ և, իհարկե, նվերներ։

                                                             

Evocabank-ը՝ Growth Zone | Gen Y սեսիայի հովանավոր
Ապրիլի 18, ժամը՝ 14:45-15:15

Evocabank-ի տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Աննա Նալբանդյանը կմասնակցի պանելային քննարկմանը՝ անդրադառնալով կարևոր թեմայի՝ «Ապագայի մասնագիտություններ ինչ ընտրել այսօր»։

Քննարկման ընթացքում կբացահայտվեն, թե ինչպես են արժեքները ձևավորում մասնագիտական ուղին, և որ մասնագիտությունները պահանջված կլինեն ապագայում։

Իսկ եթե վաղուց ես մտածում միանալ մեր թիմին, այս փառատոնը լավագույն առիթն է՝

  • ծանոթանալու Evoca-ի թիմին և աշխատանքային մշակույթին,
  • տեղեկանալու ազատ աշխատատեղերի մասին,
  • բացահայտելու, թե ինչպես կարող ես զարգացնել քո կարիերան Evoca-ում և ինչ հնարավորություններ են քեզ սպասվում։

Evocabank-ում մենք կարևորում ենք ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնային աճը՝ ապահովելով միջավայր, որտեղ նորարարությունը դառնում է առաջնահերթություն, և յուրաքանչյուրը կարող է դառնալ իր ոլորտի առաջատարը։

Հանդիպում ենք ապրիլի 8-19-ին՝ Evoca տաղավարում։