1,000,000 դրամի գնումներ խանութ-սրահներից Evocabank-ի հետ
Evocabank-ը սկսում է նոր համագործակցություն Նոր Տուն ու Մերի խանութ-սրահների հետ:
31.01.2020
Evocabank-ը սկսում է նոր համագործակցությունՆոր Տուն ու Մերի խանութ-սրահների հետ`
Նոր Տուն և Mary Perfume շոփինգ քարտեր
Այսուհետ Նոր Տուն ու Mary Perfume խանութ-սրահներից կարելի է կատարել մինչև 1,000,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով անսահմանափակ քանակի գնումներ 1 տարվա ընթացքում, իսկ գումարը վճարել 2 տարվա ընթացքում՝ մաս-մաս:
Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել EvocaTOUCH հավելվածը և հավելվածից օնլայն դիմել հատուկ՝ Նոր Տուն, Mary վարկատեսակին: Վարկը հաստատվում է վայրկյանների ընթացքում: Հաստատումից հետո պարզապես պետք է մոտենալ Նոր Տուն կամ Mary Perfume ցանկացած սրահ և տեղում ստանալ ոճային քոբրենդային քարտը՝ վարկի գումարով: Գործընթացն արագ է, հեշտ և հարմար` առանց ավելորդ թղթաբանության: Գնումներ կարելի է անել վարկին դիմելու հենց նույն օրը։
Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես ներկայացնում է նոր առաջարկներ՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հարմարավետ:
Այլ նորություններ
-
Այոոոո՜, Jennifer Lopez-ը գալիս է Հայաստան 28.04.2025
-
Evocabank-ը Career City Fest 2K25-ին 28.04.2025
-
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին 21.04.2025