Նոր մրցանակ՝ EvocaTOUCH: Best AI-Powered Mobile App
Evocabank-ի հավելվածը The Digital Banker-ի կողմից արժանացել է «Best AI-Powered Mobile App» միջազգային մրցանակին։
30.12.2025
Evocabank-ը միջազգային հերթական կարևոր գնահատականն է ստացել։ Բանկի EvocaTOUCH հավելվածը The Digital Banker հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «AI-ով աշխատող լավագույն հավելվածը»։
Այս մրցանակը տրվել է EvocaTOUCH-ի թվային հնարավորությունների, արհեստական բանականության կիրառման և օգտատերերին հարմար ու պարզ բանկային ծառայություններ առաջարկելու համար։
EvocaTOUCH-ի միջոցով հնարավոր է իրականացնել բանկային գրեթե բոլոր գործարքները՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության․ հնարավոր է բացել հաշիվներ և քարտեր, կատարել փոխանցումներ, վճարել ծառայությունների համար, ստանալ վարկ, ներդնել ավանդ, ինչպես նաև 24/7 օգտվել այլ ֆինանսական ծառայություններից։
Հավելվածում կիրառվող արհեստական բանականության լուծումները օգնում են օգտատերերին արագ կողմնորոշվել, արդյունավետ կառավարել իրենց ֆինանսները և ստանալ անհատական սպասարկում։
EvocaTOUCH-ը ապահովում է նաև բարձր մակարդակի անվտանգություն․ բիոմետրիկ նույնականացման (Face ID) շնորհիվ օգտատերերը կարող են արագ և անվտանգ մուտք գործել հավելված և հաստատել գործարքները՝ առանց լրացուցիչ քայլերի։
Հավելվածի կարևոր նորարար լուծումներից է նաև Action օնլայն վարկատեսակը, որի միջոցով օգտատերերը կարող են մի քանի վայրկյանում ստանալ վարկային առաջարկ և ձևակերպել վարկը անմիջապես հավելվածում՝ առանց ավելորդ փաստաթղթերի և մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։
Evocabank-ը շարունակելու է զարգացնել EvocaTOUCH հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով գերժամանակակից, պարզ, անվտանգ ու հարմար լուծումներ։