Վերադառնալ
Պրոդուկտներ

Քարտից քարտ փոխանցումներ Visa Direct-ի միջոցով

Evocabank-ը Visa International ընկերության կողմից ստացել է Visa Direct քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու արտոնագիր։

05.11.2020
Քարտից քարտ փոխանցումներ Visa Direct-ի միջոցով

Այսուհետ Visa Direct-ի միջոցով Դուք կարող եք գումար ուղարկել և ստանալ աշխարհի մի շարք երկրների Visa քարտատերերի միջև։

Ձեր փոխանցումներն իրականցվում են արագ՝ 24/7/365 ռեժիմով։ Ներկայումս կարելի է գումար փոխանցել ու ստանալ Հայաստանի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև՝ Բուլղարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Բալթյան հանրապետությունների, Հունաստանի Visa քարտատերերի միջև։ Երկրների ցանկը շուտով համալրվելու է։

Visa Direct փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել EvocaTOUCH հավելված, ընտրել Տերմինալ, ապա Քարտից քարտ փոխանցում, և լրացնել՝

  • փոխանցող քարտատիրոջ տվյալները,
  • ստացող քարտատիրոջ քարտի համարը և անուն ազգանունը,

և սեղմել Կատարել գործարք։

Visa Direct փոխանցումներն անվտանգ են և վերահսկվում են Visa-ի բազմամակարդակ անվտանգության համակարգերով։ Գործարքներն ապահովված են 3D secure համակարգով։

Visa Direct փոխանցումներ կատարելիս՝ գանձվում է սակագին՝

  • Evocabank-ի Arca, Visa և Mastercard քարտերից փոխանցման դեպքում ՝ Բանկի սակագին +0.5%, նվազագույնը՝ 600 ՀՀ դրամ,
  • Arca համակարգի անդամ բանկերի Arca, Visa և Mastercard քարտերից և ՎՏԲ–Հայաստան բանկի Visa և Mastercard քարտերից փոխանցման դեպքում՝ 1%, նվազագույնը՝ 600 ՀՀ դրամ։

Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ դարձնելով Ձեր գործարքներն ավելի արագ, հարմարավետ և ապահով։