Վերադառնալ
Պրոդուկտներ

Evocabank-ը մի քանի ժամում ավարտել է իր պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը

Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար:

23.03.2021
Evocabank-ը մի քանի ժամում ավարտել է իր պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը

2-րդ տրանշի պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը, ինչպես և առաջին տրանշի ժամանակ, կազմել է 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 10% և 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։

Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաև online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Սա Evocabank-ի պարտատոմսերի՝ մարտ ամսվա ընթացում իրականացված 2-րդ թողարկումն է, ինչը պայմանավորված է առաջին տրանշի նկատմամբ ներդրողների կողմից ցուցաբերված բարձր հետաքրքրվածությամբ։

Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի: