Առաջին անգամ Հայաստանում` «Online Ապառիկ» Evocabank-ից
Առաջին անգամ Հայաստանում Evocabank–ը սկսում է «Online Ապառիկ»-ի ներդրման գործընթաց և օնլայն առևտրով զբաղվող բոլոր կազմակերպություններին հրավիրում համագործակցության:
09.08.2019
Այսուհետ օնլայն առևտուր իրականացնող կազմակերպություններն իրենց կայքերում և հավելվածներում կկարողանան ներդնել «Online Ապառիկ» համակարգը, որի արդյունքում բացի անկանխիկ քարտային վճարումներ ընդունելուց, իրենց հաճախորդներին կընձեռեն օնլայն եղանակով ապառիկ ձևակերպելու հնարավորություն։ Evocabank-ի կողմից մշակված «Online Ապառիկ» համակարգը հնարավորություն կտա կազմակերպություններին ավելացնել վաճառքներն ու կրճատել ծախսերը՝ արդյունքում առաջ անցնելով մրցակիցներից և ունենալով բիզնեսի արդյունավետության աճ։
Եվս մեկ նորություն Evocabank-ից՝ տեղում՝ վաճառքի կետերում գործող ապառիկի ծառայությունը մեր գործընկերների համար դարձել է ավելի պարզ և հարմար։ Մասնավորապես՝ հայտերի լրացման և մշակման արագությունը բերվել է առավելագույնի։
Լինելով mobile-first ֆորմատով աշխատող առաջին և միակ բանկը Հայաստանում՝ մենք շարունակում ենք բարելավել մեր ծառայությունները` մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:
Այլ նորություններ
-
Վճարիր Evoca Mastercard-ով Glovo-ում և ստացիր 40% զեղչ
26.11.2025
-
Սև ուրբաթը Evoca-ում
19.11.2025
-
Evoca x Arca. Խաղարկում ենք 5 iPhone 17 Pro
04.11.2025