Վերադառնալ
Պրոդուկտներ

Վարկավորում՝ Կառավարության կողմից հաստատված ծրագրերով

Այն տնտեսվարողները, որոնք այս ընթացքում ունեն ֆինանսական դժվարություններ, կարող են դիմել Evocabank` վարկի:

01.04.2020
Վարկավորում՝ Կառավարության կողմից հաստատված ծրագրերով

Կառավարության կողմից հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տնտեսվարողներին օժանադակելու միջոցառումների ծրագրեր՝ վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:

Օժանդակության նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և իրենց գործունեությունը շարունակելու համար:

Հաստատված միջոցառումներից են.

  1. Առաջին միջոցառում - ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար,
  2. Երրորդ միջոցառում - ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անձանց համար։

Միջոցառումների ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է համապատասխանել յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված չափանիշներին։

Շահառուներից հայտերը կընդունվեն ապրիլի 2-ից։

Միջոցառումների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝

  • Բիզնես վարկեր ՓՄՁ վարկեր
  • Առաջին միջոցառում Երրորդ միջոցառում