Ավելի քան 200 տեսակի վճարում EvocaTOUCH հավելվածով
EvocaTOUCH հավելվածը շարունակում է ավելացնել ֆունկցիոնալ հնարավորությունները:
15.10.2018Այսուհետ EvocaTOUCH հավելվածով հնարավոր է կատարել ավելի քան 200 տեսակի վճարում, որոնց թվում` առաքման ծառայությունների, ՃՈ, պետական վճարներ, ավտոկայանատեղի և ԱՊՊԱ վճարներ, սոցիալական ցանցերի վճարներ, ինչպես նաև համալրել էլեկտրոնային դրամապանակներ, առնցանց խաղերի և բուքմեքերների հաշիվներ:
Վճարումը կարող եք կատարել երկու եղանակով՝
եթե հանդիսանում եք Evocabank-ի հաճախորդ՝ Evocabank-ի քարտով կամ այլ բանկի քարտը կցելով EvocaTOUCH հավելվածին,
Քարտ կցելու համար անհրաժեշտ է՝
"Քարտեր" մենյուից "Կցել քարտ"` լրացնելով քարտի պահանջվող տվյալները:
եթե Evocabank-ի հաճախորդ չեք հանդիսանում՝ առանց քարտը կցելու՝ պարզապես մուտքագրելով քարտի տվյալները:
Այս դեպքում վճարում կատարելու համար անհրաժեշտ է EvocaTOUCH հավելվածից ընտրել անհրաժեշտ վճարումը և կատարել վճարումը` մուտքագրելով ցանկալի քարտի տվյալները՝
- EvocaTOUCH հավելվածից ընտրել անհրաժեշտ վճարումը
- Վճարումն ավելացնել զամբյուղ
- Հաստատել վճարումը
- Մուտքագրել ցանկալի քարտի տվյալները և կատարել վճարումը
Ձեր վճարումը կհաստատվի հաշված վայրկյանների ընթացքում:
Այլ նորություններ
- Ավտովարկ՝ սկսած 9․9%-ից 01.10.2024
- Փոփոխություններ Evoca Visa Infinite քարտապանների համար 27.09.2024
- UnionPay քարտեր` Evocabank-ից 30.08.2024