Back
Կենսակերպ

Ամանորի քո Evocaգույն երազանքը

Ավելի հաճելի է նվեր նվիրե՞լ, թե՞ ստանալ։ Ինչպե՞ս երազանք պահել Ամանորի գիշերը։ Ո՞րն է ամենաթրենդային նվերի տարբերակը։ Բոլոր պատասխանները կգտնես բլոգում։

21.12.2023
Ամանորի քո Evocaգույն երազանքը

We wish you a Merry Christmas

We wish you a Merry Christmas

We wish you a Merry Christmas

And a Happy New Year!

Շուրջբոլորը ամանորյա զարդարանքներ, փայլեր, լույսեր․․․ Ամեն ինչ հուշում է, որ տոներն են մոտենում։ Իսկ տոների հետ միասին՝ նվերներ ու անակնկալներ։

Հաճելի է ստանալ նվերներ, բայց միևնույն ժամանակ ավելի հաճելի ու հետաքրքիր է նվիրելը։ Դրա մասին հաստատում են մի շարք ուսումնասիրություններ․

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը հաստատվել է փորձարարական ճանապարհով: Մեկ ամիս շարունակ հետազոտության հեղինակները ուսանողների խմբին 5-ական դոլար են նվիրել, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը գումարի մի մասով պետք է ընկերոջ համար նվեր պատրաստեր: Գիտնականները, ուսումնասիրելով ուսանողների հույզերը, եկել են եզրահանգման․ փաստն այն է, որ նվիրելուց առաջացած ուրախությունն ավելի երկար է տևում, քան նվեր ստանալուց:

Նվերներ ընտրելն առաջին հայացքից շատ հեշտ է, բայց խոստովանենք, որ իրականում այն բավականին բարդ, ժամանակատար և պատասխանատու գործընթաց է։

Իսկ գիտես՝ որտեղի՞ց է եկել Ամանորին միմյանց նվերներ տալու սովորույթը։

Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին բերում գալիք տարում:

«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա:

Քեզ համար առանձնացրել ենք թոփ ամենահետաքրքիր հնգյակը՝ ինչե՞ր են սիրում նվիրել Ամանորին աշխարհի տարբեր երկրներում։

  1. Անգլիացիներն անընդունելի են համարում Ամանորին ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու համար գդալներ: Այս ամենին հակառակ՝ ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ նվիրել, ընդ որում՝ կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ, հարկ եղած դեպքում, այն վերադարձվի խանութին կամ փոխարինվի:
  2. Ավստրիացիները նախընտրում են Ամանորին նվիրել անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավականին թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ: Այստեղ նաև ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:
  3. Իտալացիների համար նվերը բարձր ու նուրբ ճաշակի դրսևորում է: Մեկ շիշ լավ գինին նրանց կուրախացնի այնքան, որքան, օրինակ, ոճային պայուսակը, հագուստը կամ աքսեսուարը: Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից: Ըստ նրանց՝ որքան շատ իրեր դեն նետես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ…
  1. Չինացիները Ամանորին նվիրում են զույգ իրեր, որոնք խորհրդանշում են միասնությունը, ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համար անընդունելի է ժամացույց նվիրելը. դա Չինաստանում մահվան խորհրդանիշ է համարվում:
  2. Ճապոնացիները Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո», որն ավանդական նվերների հավաքածու է։ Համարվում է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները:

 

Իսկ ի՞նչ են նվիրում Ամանորին Հայաստանում։

Մեզ մոտ չկան «ավանդական» նվերներ, որոնք պարտադիր է նվիրել Ամանորին։

Նվերներն ընտրվում են ըստ նախասիրությունների․ հիմնականում նվիրում են քաղցրավենիք, ոճային աքսեսուար, պայուսակ, ժամացույց և այլ անհրաժեշտ իրեր։

Վերջին տարիներին թրենդային է դարձել նվեր քարտ նվիրելը, որը տալիս է անսահմանափակ ընտրության հնարավորություն։

Ու եթե նախկինում մարդիկ նախընտրում էին հատուկ խանութների նվեր քարտեր նվիրել, այժմ այդ սահմանափակումն էլ չկա։ Նվիրում են այնպիսի նվեր քարտեր, որոնց հնարավոր է օգտագործել ամենուրեք՝ առանց բացառության։

Evocabank-ը առաջարկում է Evoca Gift Card-ը, որն իդեալական է Ամանորին նվիրելու համար, քանի որ ունի գեղեցիկ փաթեթավորում, էսթետիկ է և թրենդային։

Նվիրողը պարզապես ընտրում է գումարի չափը, իսկ ստացողը՝ իր նվերը:

Քարտը տրամադրվում է տեղում՝ դիմելու պահին, կամ առաքման միջոցով պատվիրելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Իսկ ի՞նչ առավելություններ կտա քարտը:

  • Ընտրության ազատություն
  • Գեղեցիկ դիզայն և փաթեթավորում
  • Ժամանակի խնայողություն
  • Սխալ ընտրության բացառում

Ինչպե՞ս պատվիրել քարտը:

  • Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում
  • EvocaTOUCH հավելվածի միջոցով
  • evoca.am կայքում

Պատկերացնու՞մ ես անգամ կարող ես ինքդ ընտրել դիզայնը՝ Violet Gift Card կամ Black Gift Card։

 

Մեր Evoca Gift Card-ի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։ 

Բայց վերջում ցանկանում ենք ամանորյա տրամադրությամբ ավարտել։ Չէ՞ որ երբ խոսում ենք Ամանորից, բացի նվերներից՝ մտածում ենք նաև երազանքների կատարման և հրաշքների մասին։

Իսկ դու ունե՞ս որևէ տարբերակ Ամանորի գիշերը երազանք պահելու։ Ցանկանում ենք քեզ հետ կիսվել մի քանի տարբերակով։

  • Շատերն են երազանքը գրում թղթի վրա, այրում այն, գցում շամպայնի մեջ ու խմում՝ հավատալով, որ այն անպայման իրականանալու է գալիք տարվա ընթացքում։
  • Սա գուցե ծիծաղելի հնչի, բայց գրիր նամակ Ձմեռ պապին: Երազանքների մասին գրելը դրանց իրագործման ճանապարհին առաջին քայլն է: Ամեն տարի ծրարի մեջ դիր երազանքներով քո նամակը և հաջորդ տարի բացիր այն ու տես՝ գրածներից որ երազանքդ ես իրականացրել, և որի վրա դեռ պետք է աշխատես։
  • Նոր տարվա գիշերը 12 թղթիկների վրա գրիր քո 11 ցանկությունները, իսկ մի թղթիկը դատարկ թող: Դիր թղթիկները բարձի տակ և առավոտյան պատահականության սկզբունքով հանիր մի թեղթիկը: Այն, ինչ գրված կլինի այնտեղ, կկատարվի այդ տարի:

Չմոռանաս գալիք տարում քեզ համար դնել նպատակներ, ձեռնարկել քայլեր դրանց հասնելու համար և պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի, որովհետև դու հաղթելու ես։

Քեզ մաղթում ենք հրաշքներով ու նվերներով լի Ամանոր։ Ամենակարևորը՝ հավատա ու գնա երազանքներիդ հետևից։

XOXO, քո Evoca…