Սև Ուրբաթ, վարդագույն գնումներ
Դու պատրա՞ստ ես այս տարվա Սև Ուրբաթի խելահեղությանը։ Քեզ համար ունենք շա՛տ հետաքրքիր ու ինֆորմատիվ բլոգ հաճելի գնումներ կատարելու համար։
17.11.2023Ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ՝ օնլայն կամ օֆլայն տարբերակով։ Գիտես՝ ի՞նչն է հետաքրքիր․ Սև Ուրբաթն այլևս 1 օր չի տևում։ Վերջին շրջանում այն դարձել է Black Weekend, նույնիսկ՝ Black Week:
Այս տարի Սև Ուրբաթը նոյեմբերի 24-ին է, բայց պաշտոնապես կսկսվի նոյեմբերի 23-ի երեկոյան։ Մարդիկ նախապես են պատրաստվում Սև Ուրբաթին․ մի մասը որոշակի գումար է խնայում գնումների համար, մի մասը վերցնում վարկ կամ օվերդրաֆտ իրենց անհրաժեշտ ապրանքները մեծ զեղչերով ձեռք բերելու համար, մի մասը նախապես պատրաստում է shopping list, որ միանգամից՝ ընդամենը 1 կոճակի օգնությամբ գնի իր նախընտրած ապրանքները, մյուս մասն էլ շունչը պահած և քարտերը պատրաստ անհամբեր սպասում է զեղչերի մեկնարկին։
«Սև ուրբաթ» արտահայտությունը առաջացել է 1996-ին. այն այդպես են կոչել ոստիկանները Thanksgiving-ի օրվան հաջորդող խցանումների պատճառով, իսկ հետո այն սկսել է ասոցացվել մեծ զեղչերի հետ:
Վերջին տարիներին ավելի ու ավելի է զարգանում օնլայն առևտուրը․ Սև Ուրբաթին այն նույնպես բացառություն չէ։ Մարդիկ, խուսափելով հերթերից, նախընտրում են իրենց գնումները կատարել տանը՝ հանգիստ պայմաններում։ Շատերը կարծում են, որ այդ տարբերակով գնում են իրական անհրաժեշտ ապրանքները։ Իսկ օֆլայն գնումների դեպքում հաճախ տրվում են էմոցիաներին և գնում ապրանքներ զեղչերի ազդեցության տակ, որոնք իրականում այդ պահին այդքան էլ անհրաժեշտ չէին։
Նախորդ տարվա ռեկորդը պատկանում է Amazon-ին՝ պայմանավորված Սև Ուրբաթի ամենամեծ զեղչերի թվով։ Այս ընթացքում Amazon-ը վաճառել է միլիոնավոր ապրանքներ` մի քանի օրում գրանցելով ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վաճառք։
Իսկ հիմա մի քանի խորհուրդ քարտի ընտրության հարցում․
Նախ պատասխանենք հաճախակի տրվող այն հարցին թե ո՞ր քարտերով է հնարավոր կատարել օնլայն գնումներ միջազգային հարթակներից։
Օնլայն գնումներ կարելի է կատարել բոլոր միջազգային վճարային համակարգերի քարտերով` Visa, Master, American Express և այլն։ Այստեղ կարևոր է ընտրել այնպիսի քարտ, որը Ձեզ կտա այլ առավելություններ ևս։
Եթե դեռ չես կողմնորոշվել քարտի հարցում, կներկայացնենք Evocabank-ի քարտերի տարբերակներ՝ իրենց առավելություններով։ Համոզված ենք՝ կգտնես քո քարտն այստեղ։
Evocabank-ն ունի վճարային քարտերի շատ տեսակներ, որոնց կարող ես ծանոթանալ այստեղ։
Բայց մենք առանձնացրել ենք որոշ քարտեր, որոնցով օնլայն գնումներ կատարելը հարմար է և շահավետ։
Evoca Digital քարտը շաաատ հարմար է ցանկացած միջազգային հարթակում օնլայն գնումներ կատարելու համար։
Նախ նշենք, որ այս քարտը կարող ես պատվիրել ցանկացած վայրից, ցանկացած ժամի EvocaTOUCH հավելվածով, և քարտը կակտիվանա րոպեների ընթացքում ու ամենակարևորը՝ մինչև դեկտեմբերի 31-ն այն կստանաս ԱՆՎՃԱՐ:
Evoca Digital քարտը Visa միջազգային վճարային համակարգի թվային քարտ է, որի միջոցով կարող ես իրականացնել քարտային բոլոր տեսակի գործարքները՝ միայն այն տարբերությամբ, որ քարտը քեզ մոտ կլինի ոչ թե ֆիզիկապես, այլ քո EvocaTOUCH հավելվածում, ինչպես նաև Apple Pay-ում և Google Pay-ում։
Evoca Digital քարտը կարող ես ձեռք բերել 3 արժույթով՝ դրամով, դոլարով ու եվրոյով, իսկ օնլայն տիրույթում քո բոլոր վճարումները և գնումները կլինեն անհամեմատ արագ, հարմար և ապահով։ Digital քարտի մյուս կարևոր առավելություններց է այն, որ եթե Սև Ուրբաթի վերջին պահին որոշես գնումներ կատարել հստակ արժույթի քարտով, հենց այդ պահին էլ կարող ես ակտիվացնել քարտը։
Վերևում կարդացել ես չէ՞, որ քարտերը տրամադրվում են անվճար։ Ակցիան գործում է 3 արժույթերի համար մինչև դեկտեմբերի 31-ը։
Կարող ես անցնել հետևյալ հղումով մանրամասների համար։
Իսկ եթե ցանկանում ես ձեռք բերել Evoca Digital քարտը, պատվիրիր այն EvocaTOUCH հավելվածով մեկ ակնթարթում:
Մյուս քարտը Visa Vision-նն է, քարտ, որը դառնալու է քո ֆավորիտը։ Ինչու՞։ Խոսենք այս քարտի առավելություններից։
Կարող ես կատարել անկանխիկ գնումներ ու վճարումներ Visa Vision քարտով օնլայն ու օֆլայն եղանակով և ստանալ 0.25% Cashback տեղական գործարքների համար, և 0.5% Cashback՝ արտասահմանյան գործարքների համար:
Visa Vision քարտը գործում է ամենուր, որտեղ կարելի է վճարել Visa տեսակի քարտերով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս` 200-ից ավել երկրներում:
Ի՞նչ է դա նշանակում․ Սև Ուրբաթի ընթացքում կարող ես կատարել օնլայն գնումներ և ստանալ Cashback անմիջապես քո Visa Vision քարտին։ Որքան շաաատ գնումներ, այնքան շաաատ Cashback։
Visa Vision քարտը դեռ շատ հնարավորություններ ունի, որոնց կարող ես ծանոթանալ այստեղ։
Իսկ եթե ցանկանում ես ձեռք բերել Visa Vision քարտը, պատվիրիր այն EvocaTOUCH հավելվածով մեկ ակնթարթում:
Բաայց, այսքանով Սև Ուրբաթին վերաբերող մեր առաջարկները չեն սպառվում։
Evocabank-ը Սև Ուրբաթի համար նույնպես պատրաստել է զեղչեր։ Բանկում Gold Friday է, քանի որ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 1-ը Evoca Gold տեսակի պրեմիում քարտերը հնարավոր է ձեռք բերել 50% զեղչով՝ նախկին 15,000 դրամի փոխարեն վճարելով ընդամենը 7,500 դրամ: Եթե ցանկանում ես օգտվել զեղչից, կարող ես անցնել հղումով և ծանոթանալ մանրամասներին։ Նաև ունես հնարավորություն պատվիրել քարտը օնլայն տարբերակով։
Բոլորս գիտենք, որ Սև Ուրբաթին զեղչվում է գրեթե ամեն ինչ` հագուստ, կոշիկ, պայուսակ, ժամացույց, տեխնիկա, կահույք, ավտոմեքենա, հեռախոս,․․․ անվերջ կարելի է թվարկել։
Բոլորս էլ ունենք որևէ նախընտրելի իր, որը շատ ենք ցանկանում ձեռք բերել։ Իրական ժամանակը եկել է, մեծ զեղչերը սկսվել են, բայց չունե՞նք բավարար միջոցներ․․․
Օրինակ՝ ինչ-որ մեկը հավանել է որևէ բրենդի պայուսակ կամ գոտի, մյուսը սենյակի կահույքն է ցանկանում թարմացնել, մեկ այլ անձ ցանկանում է ծնողներին անմոռանալի հանգիստ նվիրել, մյուսը՝ նոր հեռախոս ձեռք բերել,․․․
Ցանկությունները շատ են, բայց միջոցները ոչ միշտ են բավարար։
Այս խնդրի համար մենք ևս ունենք լուծում․ Evocabank-ն առաջարկում է նոր, գերարագ Action oնլայն վարկը, որը կարող եք ստանալ EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ 24/7 ռեժիմով, ցանկացած վայրից և ցանկացած ժամի։ Այս վարկի միջոցով անկասկած կարող եք օգտվել Սև Ուրբաթի մեծ զեղչերից։ Վարկատեսակից օգտվելու համար քեզ անհրաժեշտ չէ երաշխավոր, գրավի առկայություն կամ այլ հավելյալ փաստաթղթեր, անգամ հարկավոր չէ այցելել բանկ և հերթերում ժամանակ կորցնել:
Action օնլայն վարկը հաստատվում է նույն պահին ու այդ օրն էլ գումարը փոխանցվում է քո կողմից տրամադրված հաշվեհամարին։ Պատկերացնու՞մ ես, այս վարկը անգամ կարող ես ձեռք բերել Սև Ուրբաթի օրը ու անմիջապես գնել այն, ինչի մասին երկար ժամանակ երազում էիր։
Իսկ հիմա կարող ես անցնել հղումով և ծանոթանալ վարկի պայմաններին, քանի որ Սև Ուրբաթին մնացին հաշված օրեր։
Իսկ որպես վերջաբան՝ քեզ կցանկանանք պատմել մի իրական, զավեշտալի պատմություն, որը տեղի է ունեցել Սև Ուրբաթին։
2011թ․-ին Կալիֆորնիայի Porter Ranch Walmart-ում շշուկներ էին պտտվում, որ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը որոնում էր մի կնոջ, ով «Սև ուրբաթը» վերածել էր իրական խառնաշփոթի։
Այս կինը մարդկանց անծայրածիր հերթերը շրջանցելու համար իր հետ վերցրել էր պղպեղի սփրեյ և սկսել էր փչել ու տարածել այն հերթի մեջ սպասող հարյուրավոր մարդկանց մեջ։ Այսպիսով, նրան հաջողվել էր առաջ անցնել հերթը և կատարել շատ գնումներ՝ օգտվելով մեծ զեղչերից։ Հերթում կանգնած մարդկանց մոտ առաջացել էին ուժեղ հազ, ալերգիկ սիմպտոմներ, իսկ այդ ընթացքում անհայտ կինը հանգիստ կատարում էր իր գնումները։
Քեզ մաղթում ենք հաճելի ու անվտանգ գնումներ։
XOXO, քո Evoca…
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024