Back
Կենսակերպ

Wheel of Life Balance

Բալանսավորված ևչբալանսավորված կյանքի անիվ, 8 ոլորտ, ո՞ր ոլորտում եք հաջողել և ո՞րն ունի ավելի շատ ուշադրության կարիք։ Բացահայտում ենք մեր բլոգում։

01.11.2025
Wheel of Life Balance

Երբևէ ունեցե՞լ եք այն տագնապը, որ ոչինչ չեք հասցնում։

Օրինակ՝ «ամբողջ տարին աշխատում եմ առանց հանգստի», «1 օր մարզվում եմ, 10 օր չէ», «կարոտում եմ ընկերներիս»․․․
Չբալանսավորված կյանքը հենց սա է՝ «մեկը հասցնում ես, մյուսը՝ ոչ»։

Կա մի շատ պարզ, բայց օգտակար գործիք, որը կարող է փոխել ձեր առօրյան։
Խոսքը Կյանքի անիվի մասին է կամ, ինչպես հաճախ են ասում, “Wheel of life balance”։

Ինչո՞ւ է սա օգտակար

Կյանքի Անիվը քարտեզ է, որը ցույց է տալիս՝ ո՞ր ոլորտում եք հաջողել և ո՞րն ունի ավելի շատ ուշադրության կարիք։

Դուք գնահատում եք ձեր կյանքի 8 հիմնական ոլորտները 1-10 բալայաին համակարգով․

  • Աշխատանք
  • Կրթություն
  • Շրջապատ
  • Ընտանիք
  • Գումար
  • Սեր
  • Մարմին                                           
  • Միտք
  • Հոգի
  • Հոբբիներ

Եթե ամեն ոլորտ բալանսավորված է, պետք է ստանաք շրջանաձև անիվ։ Եթե ոչ, ստացվում անհավասարակշիռ, «ճկված» պատկեր։

Օրինակներ

Նկար 1 — Բալանսավորված Կյանքի Անիվ

Ինչպես նկատեցիք, այս օրինակում ոլորտների մեծ մասը գնահատված է 7–8 բալով։ Անկախ նրանից, որ բոլոր ոլորտները միաժամանակ չեն հասնում 10 միավորի՝ անիվը բալանսավորված է։

Սա ցույց է տալիս, որ կյանքի բոլոր ոլորտները շարժվում են մոտավորապես նույն ռիթմով։ Չկան կատարյալ ոլորտներ, բայց կա կայունություն։

Նկար 2 — Չբալանսավորված Կյանքի Անիվ

Այստեղ որոշ ոլորտներ ունեն օրինակ՝ 9–10 բալ, իսկ մյուսները՝ 2–3։
Թեև որոշ մասերում առաջընթացը մեծ է, անիվը անկանոն է ու չբալանսավորված։

Սա հաճախ նշանակում է, որ մարդն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է մեկ ոլորտի վրա՝ անտեսելով մյուսները։
Այս չբալանսավորված անիվի պատճառով էլ մարդը կարող է ունենալ օրինակ՝ հոգնածություն, լարվածություն, տագնապներ, դեմոտիվացիա և այլն։

Կարևոր

Պարտադիր չէ, որ Կյանք անիվում բոլոր ոլորտները գնահատված լինեն 10։
6, 7 կամ 8 բալը լիովին նորմալ և առողջ ցուցանիշ է։ Կարևորը ոչ թե բարձր միավորներն են, այլ այն, որ ոլորտներն իրար հետ լինեն բալանսավորված։

Ինչպե՞ս սկսել

Ամեն ամիս գնահատում եք ոլորտները և համեմատում նախորդ ամսվա հետ։ Համեմատության արդյունքում կնկատեք՝ ո՞ր ոլորտի վրա պետք է աշխատել ու կսկսեք փոքր քայլեր հաջորդ ամիսների ընթացքում այդ ոլորտները բալանսի բերելու համար։ Հենց այս փոքրիկ քայլերով էլ կարող եք ստեղծել Ձեր բալանսավորված կյանքի անիվը։

Փոքր քայլերի օրինակներ օրական 10 րոպե քայլել, 5 րոպե մեդիտացիա, շաբաթական 1 անգամ հանդիպում ընկերների հետ, ամսական 1 նոր դասընթաց, տարվա ընթացքում 1-2 անգամ հանգիստ և այլն։

Իսկ ինչո՞ւ է սա կարևոր

  • Harvard Business Review–ի տվյալներով պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր ունեն բալանսավորված կյանքի անիվ, 31%-ով ավելի պրոդուկտիվ են։
  • Ընտանիքի կամ ընկերների հետ շաբաթական առնվազն 5 ժամ անցկացնողներն իրենց զգում են ավելի երջանիկ։
  • Հոբբիներ ունեցող մարդիկ 23%-ով ավելի ստեղծագործ են։

Որտեղի՞ց հայտնվեց այս անիվը

«Կյանքի Անիվը» ստեղծել է Փոլ Ջ. Մայերը, ինքնազարգացման ոլորտում ամենաազդեցիկ մասնագետներից մեկը։

Պատմում են, որ իր առաջին թրեյնինգներից մեկում՝ 1960-ականներին, նա փորձում էր մարդկանց բացատրել, թե ինչու նրանք իրենց կյանքում «ամեն ինչ անում են, բայց ոչինչ չեն հասցնում»։

Մի օր Մայերն իր հին թղթապանակի միջից հանեց մի շրջան, բաժանեց այն 8 մասի և հարցրեց.

«Եթե սա հեծանիվ լիներ, առաջ կշարժվե՞ր»։

Բոլորը ծիծաղեցին․ շրջանաձև չէր, անհավասար էր։

«Դե մոտավորապես հենց այսպես էլ ապրում եք»,- ասաց նա։

Այդ օրն էլ ծնվեց Կյանքի Անիվը։