Homplex Gift card
Թե՛ սրճեփ, թե՛ սրճարան, թե՛ կարուսել, թե՛ կառուցել, թե՛ տան կահավորում, թե՛ ուղղակի ժամանց ընկերների հետ։ Evoca-ի նոր նվեր քարտը՝ Homplex-ից։
Պատվիրել օնլայն
- Քարտը տրամադրվում է անվճար:
- Քարտի լիցքավորումն իրականացվում է Բանկի, ինչպես նաև այլ վճարային տերմինալների միջոցով, ընդորում՝ Բանկի վճարային տերմինալների միջոցով լիցքավորում իրականացնելիս միջնորդավճար չի գանձվում:
- Քարտի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
- Քարտը նվեր ստացած անձը պարտավոր է Քարտի գործողության ժամկետում ներկայանալ Բանկ՝ անձը հաստատող փաստաթղթով և Բանկի հետ կնքել Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր` ակտիվացնելով Քարտը:
- Քարտի գործողության ժամկետի ընթացքում նվեր ստացած անձի կողմից Բանկ չներկայանալու և Քարտը չակտիվացնելու դեպքում Քարտի գումարը ենթակա չէ վերադարձման:
- Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը սկսում է հաշվարկել ամսական 10% (տասը տոկոս) սպասարկման վճար` ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ։
- Մնացորդի տեղափոխում այլ Նվեր քարտի կատարվում է բացառապես արդեն իսկ Հաճախորդին Կցագրված և ժամկետանց/կորցրած/վնասված Նվեր քարտերի կամ չկցագրված, սակայն գործողության ժամկետի մեջ գտնվող քարտերի դեպքում, երբ հնարավոր է նույնականացնել Նվեր քարտը գնող հաճախորդին, ով նշված դեպքում իրավասու է ներկայացնել մնացորդի տեղափոխման դիմումը:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդն այլ անձին փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ