Visa Infinite

Visa Infinite-ը Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտն է

Պատվիրել օնլայն
Visa Infinite
Վերադառնալ

Visa Infinite վճարային քարտերով տրամադրվող վարկային սահմանաչափ

Մեր Visa Infinite գործընկերները կարող ենք ստանալ հատուկ՝ արտոնյալ պայմաններով վարկային սահմանաչափ։ Սահմանաչափին կարելի է դիմել EvocaTouch հավելվածի միջոցով, շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի՝ առանց հավելյալ թղթաբանության ու ժամանակ կորցնելու կամ այցելելով մեր ցանկացած գրասենյակ։

Օնլայն հայտերը հաստատվում են ավտոմատ կերպով, 24/7 ռեժիմում, հայտի հաստատման մասին տեղեկացումը ստացվում է EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում:

Ովքեր կարող են դիմել

21-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի Visa Infinite քարտապան:

Սահմանաչափ

1,000,000 - 10,000,000

ՀՀ դրամ

600-20,000

ԱՄՆ դոլար

500-15,000

Եվրո

Սահմանաչափի տեսակ

Վարկային սահմանաչափի վճարման արտոնյալ ժամանակահատվածով

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի Visa Infinite վճարային քարտերի միջոցով:

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ

16%

ԱՄՆ դոլար

14%

Եվրո

12%

Փաստացի տոկոսադրույք

Առավելագույնը 24%

Արտոնյալ ժամանակահատված

45 օր

Մարման ժամկետ

36 ամիս

Քաղվածքի օր

Յուրաքանչյուր ամսվա 1-ը

Վճարման կարգ

Օգտագործված վարկային սահմանաչափի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամանակահատված` տվյալ ամսվա 1-ից մինչև հաջորդող ամսվա 16-ը:

Յուրաքանչյուր ամսվա 1-16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում նախորդ աշխատանքային օրը)  ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա քաղվածով ձևավորված պարտքը ամբողջությամբ մարվելու դեպքում, օգտագործված գումարների նկատմամբ տոկոսներ չի հաշվարկվում:

Վերը նշված ժամանակահատվածում պարտքը ամբողջությամբ չմարվելու դեպքում, հաշվարկվում են տոկոսներ`  օգտագործման օրվանից սկսած մինչև պարտքը  ամբողջությամբ  փաստացի մարելու  օրը:

Տույժեր`

Ժամկետանց  գումարի չվճարման տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

Վարկային սահմանաչափի հայտի ուսումնասիրման վճար

0 ՀՀ դրամ

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում.

  1. Վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
  2. Հիմնավոր եկամուտների առկայություն

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 5 (հինգ) օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`