|
1.
|
Վարկի տրամադրման նպատակը
|
Վարկը տրամադրվում է առաջնային կամ երկրորդային շուկաներից անհատական օգտագործման թեթև մարդատար տրանսպորտային միջոց/ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով:
|
|
2.
|
Ովքեր կարող են դիմել
|
18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
|
|
3.
|
Վարկավորման արժույթը
|
ՀՀ դրամ
|
|
4.
|
Վարկավորման գումար
|
4,000,000 - 50,000,000
|
|
5.
|
Վարկի մարման ժամկետը
|
- Հաստատուն տոկոսադրույքի դեպքում՝ 36 - 60 ամիս
- Լողացող տոկոսադրույքի դեպքում՝ 61 - 84 ամիս
|
|
6.
|
Վարկի մարման ժամանակացույց
|
- Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
- Զսպանակաձև (մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ), վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով
|
|
7.
|
Վարկի ձևակերպման վայր
|
- Ավտոսրահ/համագործակցող կազմակերպություն
- Բանկ
|
|
8.
|
Տարեկան անվանական տոկոսադրույքներ
|
|
Անվանական
|
Առավելագույն փաստացի
|
|
Առաջնային շուկայից ձեռք բերում
|
13% - 17%
|
13.86% - 20.88%
|
|
Երկրորդային շուկայից ձեռք բերում
|
15% - 19%
|
16.46% - 21.17%
|
|
9.
|
Տարեկան լողացող տոկոսադրույքի կիրառման պայմաններ
|
- Լողացող տոկոսադրույքի մեծությունը սահմանվում է հաստատուն բաղադրիչ` սկսած 5%-ից + փոփոխուն բաղադրիչ
- Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ՝ հաստատված տարեկան տոկոսադրույք ±2%
- Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի կնքման պահից 36 ամիս ժամանակաշրջանին հաջորդող առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) փոփոխուն բաղադրիչի արժեքը։
Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ
- Երկրորդային շուկայի պարագայում կիրառելի է միայն մինչև 3 տարվա վաղեմություն ունեցող տրանսպորտային միջոցների ձեռք բերման դեպքում
|
|
10.
|
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք
|
Տուգանք չի կիրառվում
|
|
11.
|
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր
|
- ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%
- ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:
|
|
12.
|
Վարկի վերադարձելիության ապահովման միջոց
|
- Ձեռք բերվող տրանսպորտային միջոցը, որի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 տարին,
- Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում վարկավորումը իրականացվում է բացառապես առաջնային շուկայից ձեռք բերելու պայմանով,
- Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ հետևյալ տրանսպորտային միջոցները.
- Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր,
- Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
- Առանձին դեպքերում, համապատասխան իրավական հիմքերի ներկայացման պարագայում, Բանկը կարող է որպես առաջնային շուկայից ձեռքբերում դիտարկել նաև մինչև մեկամսյա ժամկետում ՀՀ ներմուծված և վարկառուի անվամբ մաքսազերծված լիովին սարքին /շահագործման ենթակա/ ավտոմեքենաները
- Տաքսի ծառայության կամ վարձով տրվող ավտոմեքենաները կարող են ձեռք բերվել Բանկի հետ համագործակցող ավտոսրահներից
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի որոշմամբ կարող է պահանջվել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորությունների առկայություն, առանձին դեպքերում՝ Բանկի համար ընդունելի այլ ապահովում
|
|
13.
|
Գրավադրվող գույքի գնահատում
|
- Ավտոսրահից ձեռքբերման դեպքում տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում, այլ որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերության կողմից Բանկի էլեկտրոնային համակարգում կամ ներկայացված տեղեկանքում նշված արժեքը/առուվաճառքի արժեքը:
- Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում գրավադրվող գույքի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կամ Բանկի համապատասխան աշխատակցի կողմից
|
|
14.
|
Կանխավճար
|
Առաջնային շուկա
|
Եկամտի վերլուծությամբ
|
Առանց եկամուտների վերլուծության
|
|
նվազագունը 10%
|
նվազագունը 30%
|
|
Երկրորդային շուկա
|
Եկամտի վերլուծությամբ
|
Առանց եկամուտների վերլուծության
|
|
նվազագունը
- Մինչև 3 (ներառյալ) տարեկան մեքենա` նվազագունը 20%
- 3- 7 (ներառյալ) տարեկան մեքենա` նվազագունը 30%
|
նվազագունը 40%
|
|
15.
|
Վարկի տրամադրման եղանակը
|
Անկանխիկ
|
|
16.
|
Վարկի տրամադրման միանվագ կամ ամսական սպասարկման վճարներ
|
Չի սահմանվում
|
|
17.
|
Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ
|
- Ավտոմեքենայի ձեռքբերման և գրավադրման հետ կապված պետական իրավասու մարմնում գրանցման վճարներ
- Այլ վճարներ համաձայն Բանկում գործող ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ-ի: Առաջնային շուկայից՝ ավտոսրահի տարացքում ձևակերպվող վարկերի դեպքում շարժական գույքի գրավի հաստատման (ձևակերպման) միջնորդավճար չի կիրառվում:
|
|
18.
|
Ապահովագրություն
|
- Տրանսպորտային միջոցի ԿԱՍԿՈ ապահովագրություն - պարտադիր յուրաքանչուր տարի վարկի սպասարկման ամբողջ ժամկետի ընթացքում, առնվազն վարկի մայր գումարի մնացորդի չափով:
- Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում ԿԱՍԿՈ ապահովագրությունը կարող է կնքվել Բանկի հաշվին և վարկի մայր գումարի մնացորդի չափով՝ համաձայն համագործակցող ընկերության կետ կնքված պայմանագրի դրույթների:
- Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում ԿԱՍԿՈ ապահովագրությունը կնքվում է Բանկի հաշվին և վարկի մայր գումարի մնացորդի չափով
- ԿԱՍԿՈ ապահովագրությունը հաճախորդի հաշվին կնքելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը նվազում է 1 տոկոսային կետով
|
|
19.
|
Այլ պայմաններ
|
- Առաջնային շուկային պատկանող տրանսպորտային միջոց են համարվում ավտոսրահից անմիջապես ձեռք բերվածավտոմեքենաները:
- Առանձին դեպքերում, համապատասխան իրավական հիմքերի ներկայացման պարագայում, Բանկը կարող է որպես առաջնային շուկայից ձեռքբերում դիտարկել նաև մինչև մեկամսյա ժամկետում ՀՀ ներմուծված և մաքսազերծված լիովին սարքին /շահագործման ենթակա/ և մինչև 3000 կմ վազք ունեցող ավտոմեքենաները, ինչպես նաև մինչև 1 տարվա վաղեմություն ունեցող տրանսպորտային միջոցները։ (պայմանը չի վերաբերվում ռուսական ավտոմեքենաներին)
|