Հիփոթեքային վարկեր ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր

Evocabank-ը միշտ ձեր կողքին է. Առաջարկում ենք հատուկ պայմաններով հիփոթեքային վարկեր ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Հիփոթեքային վարկեր ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր
Վերադառնալ

 1.           

Ովքեր կարող են դիմել

18 – 65 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

 2.           

Սահմանամերձ բնակավայր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված գյուղական բնակավայր

 3.           

Առանձին բնակավայր

Կառավարության 2022 թ․ հունիսի 9-ի N 842-L որոշմամբ սահմանված գյուղական բնակավայր

 4.           

Ծրագրի շահառուներ

Կառավարության 2022 թ․ հունիսի 9-ի N 842-L որոշմամբ սահմանված անձինք

 5.           

Վարկավորման նպատակը

Սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու / կառուցապատումը շարունակելու նպատակով

 6.           

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

 7.           

Վարկավորման գումար

(Աջակցության սահմանաչափ)

2 000 000 – 16 000 000 ՀՀ դրամ (Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում – մինչև 21 000 000 ՀՀ դրամ)

 8.           

Վարկի մարման ժամկետը

120 ամիս

 9.           

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

10.          

Փաստացի տոկոսադրույք

14.02% - 15.58%

11.          

 

 

 

 

Վարկի գումարը

պայմանագրով ամրագրված

ժամանակացույցից շուտ

մարելու համար վճարվող

տուգանք

Տուգանք չի կիրառվում:

12.          

 

 

 

 

 

Վարկային պայմանագրով

ամրագրված վարկի

գումարների և

տոկոսագումարների մարման

ժամկետների ուշացման

դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

13.          

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը

14.          

Ապահովագրություն

Չի պահանջվում

15.          

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ փուլային եղանակով

16.          

 

Բանկի կողմից գանձվող

միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

17.          

Վարկունակության գնահատում

 

  • Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն, համավարկառուները, գրավատուները չպետք է ունենան ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ,
  • Վարկունակության գնահատում չի իրականացվում

18.          

 

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ

որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

19.          

Այլ դրույթներ

  • Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Կառավարության 2022 թ․ հունիսի 9-ի N 842-L որոշման դրույթներով և պայմաններով:
  • Կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, եթե կիսակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80 տոկոս է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց։
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

qr-code
Ներբեռնել հավելվածները`