ԱՀԸ-ի ծրագրով վերանորոգման վարկեր

Կազմակերպիր քո բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգումն Evocabank-ի հետ։

ԱՀԸ-ի ծրագրով վերանորոգման վարկեր
Վերադառնալ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում`բնակարանային պայմանների բարելավում

2

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկատեսակները

Վերանորոգման ստանդարտ վարկեր

Վերանորոգման ԷԱ վարկեր

Վերանորոգման ԷԱ միկրովարկեր

4.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

5.

Վարկի մարման ժամկետը

60 - 84 ամիս

6.

Վարկավորման գումար

5 000 001 - 15 000  000 ՀՀ դրամ

5 000 001 – 15 000 000

275 000 – 5 000 000

7.

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

Փաստացի

Անվանական

Փաստացի

Անվանական

Փաստացի

13%

14.42%

12.5%

13.85%

12.5%

13.85%

8.

Պետական սուբսիդավորման դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը

Անվանական

Փաստացի

14%

Մինչև 5.64%

9.

Պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույք

1) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի  տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով.

2) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով.

3) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով.

4) Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.

Վարկի մարման ձևը

«Անուիտետային» կամ «Զսպանակաձև»

12.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

275 000 – 3 000 000

Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

3 000 001 – 5 000 000

Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն

5 000 001 – 15 000 000

Վերոնորոգվող անշարժ գույք,Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

13.

Ապահովագրություն

  • Անշարժ գույքի գրավադրման դեպքում` գույքի ապահովագրություն
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
  • Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

14.

Վարկունակության գնահատում

Եթե դիմումատուն Բանկում ունի գրավադրված անշարժ գույք, ապա 275 000 - 3 000 000 չափով վարկավորվելու դեպքում վարկունակության գնահատում չի կատարվում

275 000 – 3 000 000

OTI 100%

3 000 001 – 5 000 000

OTI 70%

5 000 001 - 15 000 000

OTI 45%

15.

Այլ պայմաններ

  • Բնակելի անշարժ գույքի մեկ միավորը Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հաշվին կարող է մի քանի անգամ վերանորոգվել, եթե տարբեր վերանորոգման միջոցառումներ են իրականացվելու:
  • Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:
  • Ծրագրի շրջանակում վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով։

16.

Վարկի տրամադրման նախապայմաններ

Վարկի միջոցների նվազագույնը  30%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի  էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի  10%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):

Պետական սուբսիդավորման դեպքում, վարկի օգտագործումը պետք է լինի անկանխիկ տարբերակով, իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 80% -ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։

17.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`