Evocabank-ը՝ 50-րդ BACEE Jubilee համաժողովի պլատինում հովանավոր
Evocabank-ը մասնակցում է Banking Association for Central and Eastern Europe-ի (BACEE) 50-րդ համաժողովին, որը տեղի կունենա Վիեննայում։
19.08.2025
Հոկտեմբերի 20-21-ին տեղի կունենա BACEE-ի 50-րդ միջազգային բանկային համաժողովը, որտեղ Evocabank-ը հանդես կգա՝ որպես պլատինում հովանավոր։
Միջոցառումը դառնալու է կենտրոնական, արևելյան և հարավարևելյան Եվրոպայի բանկային աշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Համաժողովը կհամախմբի ավելի քան 50 երկրի մասնակիցներ, 600 բանախոս և 200 գործընկեր՝ բացահայտելու տարածաշրջանային բանկային հաջողությունները և նոր գործարար հնարավորությունները։
Համաժողովի ընթացքում կներկայացվեն ոլորտի նորագույն լուծումները՝
- Վճարումներ
- Թվայնացում
- Ռիսկերի կառավարում
- AML & Compliance
- Արհեստական բանականություն (AI)
- Առևտրի ֆինանսավորում
- Վարկավորում
- և ֆինանսական ոլորտի այլ ուղղություններ
Evocabank-ը միացել է Banking Association for Central and Eastern Europe-ին 2024 թվականին։
BACEE-ի 49-րդ միջազգային բանկային համաժողովի շրջանակում Evocabank-ն արժանացել էր մրցանակի՝ “Award for the Development of International Banking Cooperation”։
Այլ նորություններ
-
Կարճ հեռախոսահամար՝ 8444 22.10.2025
-
Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից 21.10.2025
-
Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար 14.10.2025