Վարկերի մարման ժամկետների մասին
Evocabank-ը, ստեղծված իրավիճակում հոգ տանելով իր հաճախորդների համար, հայտարարում է:
16.03.2020Հարգելի հաճախորդներ!
Evocabank-ը, ստեղծված իրավիճակում հոգ տանելով իր հաճախորդների համար, հայտարարում է`
Evocabank-ը 2 ամիս ժամկետով ՀԵՏԱՁԳՈՒՄ Է SingleTOUCH վարկերի հերթական ամսական մարումները։
Այսինքն` բոլոր այն SingleTOUCH վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումներ կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի։
Երկու ամիսների մարումների մայր գումարն ու տոկոսագումարը կվերաբաշխվի և կներառվի մարման նոր ժամանակացույցում, որը վարկառուներին կուղարկվի էլ. փոստով։
Այն դեպքերում, երբ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, տվյալ վարկի մարման վերջնաժամկետը 2 ամսով կերկարաձգվի, ինչը ևս ուշացում չի համարվի։
Բանկի այն վարկառուները, ովքեր չեն ցանկանում շեղվել իրենց մարման գրաֆիկներից, կարող են կատարել իրենց վարկերի հերթական մարումներն ըստ իրենց գործող ժամանակացույցի։
Evocabank-ի այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է՝
- հյուրատնային,
- տուրիստական,
- ռեստորանային,
- զվարճանքի,
և նմանատիպ այլ բիզնեսների հետ, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները, որոնք ունեն խնդիրներ՝ կապված իրենց վարկերի մարումների հետ, կստանան ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ և վարկերի ժամկետների վերանայում՝ իրենց առկա և կանխատեսվող եկամուտներին համապատասխան։
Այդ վերանայումները կարող են վերաբերել ինչպես ամսական մայր գումարի հետաձգումներին, այնպես էլ տոկոսագումարների վերանայմանը։
Նրանք կարող են դիմել Բանկ՝ ներկայացնելով իրենց ֆինանսական խնդիրները հիմնավորող փաստեր։
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին գրել նամակ՝ կցելով Ձեր դիմումը, անձնագրային տվյալները և ստեղծված իրավիճակի պատճառով կրած վնասները հիմնավորող փաստերը։
Իսկ Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 010605555 հեռախոսահամարով:
Մաղթում ենք բոլորին առողջություն։