𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁 𝟮𝗞𝟮𝟯-ը` ստացված իրականություն
Ապրիլի 28-29-ը տեղի ունեցավ Career City Fest 2K23-ը. կառուցվեց կարիերայի մեծ քաղաքը, որն անգամ իր քաղաքապետն ուներ:
04.05.2023Career City 2023 ֆեստիվալն առաջինն ու միակն էր իր ֆորմատով: Կարիերայի մեծ քաղաքում ներկա էին`
· 7000+ այցելուներ
· 700+ թիմի անդամներ
· 70+ ընկերություններ
· 50+ խոսնակներ
Անցկացվեցին կոնֆերանսներ, պանելային հետաքրքիր քննարկումներ, խաղարկություններ, փորձի և գիտելիքի փոխանակում տարբեր ոլորտների մասնագետների կողմից:
Evocabank-ն այս միջոցառման հովանավորն էր: Բացի այդ, Evoca-ն ներկայացել էր գեղեցիկ, յուրահատուկ տաղավարով, խաղարկություններով: Բանկը նաև իր մասնակցությունն ունեցավ պանելային բուռն քննարկումներին և ծանոթացրեց Evoca մեծ թիմին միանալու հնարավորություններին: Evocabank-ի ՄՌԿ բաժնի ղեկավարը` Տաթև Վարդանյանը, խոսեց «Լավագույն թեկնածուն HR մասնագետի աչքերով» թեմայի շուրջ, որի արդյունքում շատ օգտակար տեղեկություն փոխանցվեց մասնակիցներին, հատկապես` ապագա թեկնածուներին։
Ապրիլի 28-ին Evoca-ն անցկացրեց խաղարկություն, որից հետո պատահականության սկզբունքով ընտրվեցին 2 հաջողակներ, ովքեր ստացան 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿C𝗹𝗮𝘀𝘀-ի ու 𝗛𝗮𝗿𝘃𝗮𝗿𝗱 𝗕𝘂𝘀𝗶𝗻𝗲𝘀𝘀 𝗥𝗲𝘃𝗶𝗲𝘄-ի տարեկան բաժանորդագրություն։ Այդ հաջողակներն էին` Աշոտ Եղիազարյանը և Միքայել Մուսայելյանը:
Իսկ ապրիլի 29-ին մրցույթը իրականացվել էր #𝗲𝘃𝗼𝗰𝗮𝗺𝗼𝗼𝗱 ֆորմատով, որտեղ կրկին պատահականության սկզբունքով ընտրվեցին 2 հաղթողներ, ովքեր ևս ստացան 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿C𝗹𝗮𝘀𝘀-ի ու 𝗛𝗮𝗿𝘃𝗮𝗿𝗱 𝗕𝘂𝘀𝗶𝗻𝗲𝘀𝘀 𝗥𝗲𝘃𝗶𝗲𝘄-ի տարեկան բաժանորդագրություն: Այդ հաջողակներն էին` Արաքս Բաբայանն ու Անգելինա Թովմասյանը:
𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁 𝟮𝗞𝟮𝟯-ն ուներ ուսուցողական և մոտիվացնող բնույթ․ յուրաքանչյուր մասնակից ստացավ թարմ գիտելիքներ, դրական էմոցիաներ, նոր հնարավորություններ, իսկ Evocabank-ն իր հերթին միշտ կարևորում է կրթության դերն ու առաջնահերթությունը մարդկանց կյանքում` պարբերաբար հովանավորելով նմանատիպ ծրագրեր: