Վիճակահանության պայմաններ
Մասնակցիր վիճակահանությանը, շահիր ուղևորություն դեպի Դուբայ 2 անձի համար և Jennifer Lopez-ի համերգի VIP տոմսեր: Նոյեմբերի 1-ին հեռուստատեսությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա վիճակահանությունը, որի ընթացքում Իվետա Մուկուչյանը պատահականության սկզբունքով կհանի այն 75 հաջողակների անունները, ովքեր նոյեմբերի 16-18-ը կմեկնեն Դուբայ՝ իրենց նախընտրած անձանց հետ:
30.09.2017
                        Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ներբեռնել EvocaTouch հավելվածը՝
- App Store-ից (iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ iPhone, iPad) կամ,
 - Google Play-ից (Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ Samsung, Sony, Asus, Lenovo, Huawei և այլն…):
 
Հավելվածի միջոցով պատվիրել միջազգային վճարային քարտ՝
- MasterCard Standard` 5.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
 - MasterCard Gold` 15.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
 - Visa Classic` 5.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
 - Visa Gold` 15.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
 
Վիճակահանությանը մասնակցելու են միայն հավելվածի միջոցով պատվիրված քարտերը: Հավելվածից բացի այլ եղանակով՝ Բանկում կամ այլ կերպ պատվիրված քարտերը չեն մասնակցելու վիճակահանությանը:
Քարտային հայտը հաստատվելուց հետո հաճախորդը կստանա SMS և email հաղորդագրություն, որտեղ նշված կլինի հաշվի համարը, որին պետք է փոխանցել քարտի տարեկան սպասարկման վճարը:
Քարտի սպասարկման վճարը կարելի է վճարել հետևյալ միջոցներով՝
- Evocabank-ի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում
 - Կատարել փոխանցում այլ բանկերից
 - Վճարային տերմինալների միջոցով (Telcell, EasyPay, Idram) մուտքագրել Բանկի կողմից տրամադրված հաշվի համարին:
 
Հաճախորդը վիճակահանությանը կարող է մասնակցել միայն քարտի տարեկան սպասարկման վճարը հաշվի համարին ապահովելուց հետո:
Վիճակահանությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձինք: Սոցիալական քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տվյալների առկայությունը պարտադիր է:
Սույն ակցիայի շրջանակնորում, յուրաքանչյուր անձ կարող է պատվիրել միայն 1 քարտ:
Հոկտեմբերի 1-31-ը պատվիրված և սպասարկման վճարը վճարված բոլոր քարտերի քարտապանները կմասնակցեն խաղարկությանը: Եթե քարտը պատվիրվել է, սակայն վճարումը կատարվել է հոկտեմբերի 31-ի ժ. 24:00-ից հետո, ապա քարտապանը չի մասնակցի վիճակահանությանը:
Ակցիայի շրջանակներում պատվիրված քարտերը մասնակիցներին կտրամադրվեն 20/10/17թ.-ից հետո: Քարտերը կարելի է ստանալ Բանկի ցանկացած գրասենյակում կամ քարտի հայտի լրացման ժամանակ քարտապանի կողմից նշված հասցեով՝ անվճար առաքման միջոցով:
Այն անձինք, ովքեր արդեն ունեն հավելվածը, պետք է հոկտեմբերի 1-ից հետո թարմացնեն (update) իրենց հավելվածը: Թարմացումից հետո այն ավտոմատ կվերափոխվի EvocaTouch հավելվածի, որից հետո հաճախորդը կարող է մասնակցել ակցիային` հավելվածի միջոցով վճարային քարտ պատվիրելով:
Վիճակահանության թափանցիկությունն ապահովելու նպատակով այն անցկացվելու է հրապարակային:
Նոյեմբերի 1-ին հեռուստատեսությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա վիճակահանությունը, որի ընթացքում Իվետա Մուկուչյանը պատահականության սկզբունքով կհանի այն 75 հաջողակների անունները, ովքեր նոյեմբերի 16-18-ը կմեկնեն Դուբայ՝ իրենց նախընտրած անձանց հետ:
Ցանկության դեպքում, հաղթող քարտապանը կարող է իր մրցանակը փոխանցել միայն իր ընտանիքի անդամներից որևէ մեկին: Ակցիայի շրջաննակում ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, երեխայի ամուսինը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան: Իր մրցանակը ընտանիքի անդամներից որևէ մեկին փոխանցելու պարագայում՝ հաղթողը պետք է Բանկ ներկայացնի ընտանեկան կապը հավաստող համապատասխան փաստաթղթերը (անձնագրեր, ծննդյան և ամուսնության վկայականներ):
Վիճակահանության հաղթողները՝ 150 անձ (75 հաղթող x 2)
- Նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ,
 - Կմնան 5 աստղանի The Westin Dubai, Al Habtoor City հյուրանոցում,
 - Կմասնակցեն Dubai City Tour-ի,
 - Կայցելեն ճաշի աշխարհի լավագույն հյուրանոցներից համարվող՝ Burj Al Arab և Atlantis the Palm,
 - Կայցելեն Miracle Garden,
 - Կբարձրանան աշխարհի ամենաբարձր շենքի՝ Burj Khalifa-ի գագաթը՝ At The Top,
 - Կմասնակցեն նավով կրուիզի Dubai Marina-ում , կընթրեն նավի վրա,
 - Կմասնակցեն Jennifer Lopez-ի՝ Դուբայում կայանալիք համերիգին՝ VIP տոմսերով,
 - Նոյեմբերի 18-ին հատուկ չվերթով կվերադառնան Երևան:
 
Ակցիայի գովազդային հոլովակը կարող եք դիտել այստեղ:
Տուրի 150 մասնակիցների տոմսի, վիզայի, հյուրանոցի, սննդի, տրանսֆերների, տրանսպորտի, տուրերի, էքսկուրսիաների և Jennifer Lopez-ի համերգի VIP տոմսերի ծախսերը հոգալու է Evocabank-ը: Այլ անձնական ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
Բանկը մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և չի փոխարինում այլ նվերով:
Բանկը պատասխանատվություն չի կրում վիզայի հնարավոր մերժման համար: Վիզայի մերժման դեպքում, հաղթողն ինքն է որոշում՝ իր ընտանիքի անդամներից ում փոխանցի մրցանակը:
ԱՄԷ–ի վիզա ստանալու գործընթացը՝
- Վիզան շնորհվում է ԱՄԷ–ի Իմիգրացիոն գրասենյակի կողմից, և ոչ ոք իրավասություն չունի ազդելու այդ գործընթացի վրա:
 - Բանկը չի երաշխավորում վիզայի ստացումը:
 - Ցանկացած դիմող կարող է մերժվել Իմիգրացիոն գրասենյակի կողմից (առանց հատուկ պատճառ նշելու) կամ կարող են պահանջվել հավելյալ ստուգումներ և փաստաթղթեր:
 - Վիզայի գործընթացի միջին տևողությունը 5-7 աշխատանքային օր է:
 - Սիրիայի քաղաքացիները ներկայումս չեն կարող ստանալ ԱՄԷ վիզա:
 - Հայկական անձնագրով, սակայն սիրիական արմատնեով կամ ծնունդով Սիրիայից դիմողներից կպահանջվի ներկայացնել հավելյալ փաստաթղթեր:
 - Վիզա ստանալու դիմումը ներկայացնելու պահին անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի առնվազն 6 ամիս:
 
Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններ
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններ
Սակագներ և դրույքներ
Այլ նորություններ
- 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Evoca x AZAT MARD
                                        27.10.2025
                                     - 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին
                                        27.08.2025
                                     - 
                                        
                                        
                                            
                                        
                                        
                                        Մեկնարկեցին Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը
                                        21.07.2025