Evocaգույն ֆոտոսեսիա
Evocabank-ը հերթական տարբերվող նախագիծն է ներկայացրել՝ ֆոտոսեսիա Evoca ոճով։
25.08.2020Բանկի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լյուսի Սարուխանյանը ներկայացնում է նախագծի մասին գաղտնիքներ։
«Այս տարին լի է մարտահրավերներով ու փոփոխություններով։ Անկախ այդ ամենից՝ մենք ուզում ենք սեպտեմբերը սկսել դրական լիցքերով ու տրամադրվածությամբ։ Ներկայացրել ենք մեր թիմի աղջիկներին Evoca ոճով՝ յուրօրինակ, ուժեղ, տարբերվող, վառ ու ժամանակակից։ Չէ՞ որ այս իրավիճակը ժամանակավոր է, իսկ ոճը՝ հավերժական։
Նախագծի շրջանակներում աշխատել ենք պրոֆեսիոնալների խմբի հետ՝ կրեատիվ պրոդյուսեր, ոճաբան, լուսանկարիչ և այլն․․․ Ուզում էինք ստանալ միջազգային նորաձև ամսագրի շապիկի կադրեր։ Արդյունքը, կարծում եմ՝ տպավորիչ է»։
Հոլովակում ներկայացված է նկարահանումների բեքսթեյջը, իսկ նկարները կտեղադրվեն Բանկի սոց․ կայքերում։