Վերադառնալ
Կենսակերպ

LEASING EXPO 2024 «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում»

Evoca-ն այս տարի ևս միացել է LEASING EXPO 2024-ին, որի ընթացքում կներկայացնի վերջին, ամենաթարմ նորություններն ու հատուկ առաջարկները։

28.02.2024
LEASING EXPO 2024 «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում»

Եկեք ֆիքսենք այս օրերը՝ ապրիլի 12, 13 և 14։

Ինչո՞ւ։ Որովհետև LEASING EXPO-ն նորից վերադառնում է։ Այս տարի ևս սպասվում է մասշտաբային ցուցահանդես, որը մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների, իսկ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար կներկայացվեն վերջին սերնդի լավագույն սարքավորումներն ու նորարարությունները։

Evoca-ն նույնպես կմասնակցի LEASING EXPO 2024-ին և կներկայացնի Evoca Լիզինգի առարկաներ, հատուկ առաջարկներ, որոնք կարող են դառնալ նոր համագործակցությունների սկիզբ։

Ցուցահանդեսին Evoca-ի տաղավարում Լիզինգի մասնագետները կծանոթացնեն Ձեզ Evoca Լիզինգի առարկաներին, պրոդուկտների պայմաններին, և միասին կգտնեք Ձեզ համար լավագույն տարբերակը։ Սպասվում են նաև ինֆորմատիվ քննարկումներ և հատուկ առաջարկներ Evoca-ի կողմից։

Evocabank-ում Լիզինգի տրամադրումն իրականացվում է արագ եղանակով և մրցունակ պայմաններով՝ մեկ քայլ ավելի մոտեցնելով նպատակիդ։

Evoca Լիզինգի առարկա են հանդիսանում`

  • Արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
  • Բժշկական սարքավորումներ
  • Շինարարական տեխնիկա
  • Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
  • Ավտոմեքենաներ

Evoca Լիզինգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

LEASING EXPO 2024-ը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին ու առաջարկներին։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են թեմատիկ սեմինարներ և բանախոսություններ:

Սիրով կսպասենք բոլորիդ՝

  • Ապրիլի 12, 13, 14, ժամը՝ 11:00-20:00
  • Մերիդիան ցուցահանդեսային համալիր (Ոսկերիչների 1)

Ի դեպ, մուտքն անվճար է, իսկ LEASING EXPO 2024-ի այցելուների համար միայն այդ օրերին սպասվում են անակնկալներ։