Women in Business of Armenia կոնֆերանս
Visa-ն She’s Next ծրագրի մեկնարկի կապակցությամբ EBRD-ի հետ համատեղ կազմակերպել էր Women in Business of Armenia կոնֆերանսը:
29.03.2024Թվային վճարումների ոլորտում առաջատար Visa-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ EBRD-ն, համատեղ կազմակերպել էին կոնֆերանս, որի ընթացքում Visa-ն ներկայացրեց իր “She’s Next Empowered by Visa” համաշխարհային նախաձեռնությունը, իսկ EBRD-ն պատմեց Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված իր ավելի քան 10 տարվա գործունեության մասին:
Կոնֆերասնի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում, որին մասնակցեց նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: Քննարկման ընթացքում նա անդրադարձավ կնոջ անփոխարինելի դերի, բիզնես ոլորտում հաջողության կարևոր չափանիշների և մշակութային առանձնահատկությունների մասին։
«Բիզնես սկսելու համար նախ պետք է ունենալ վառ գաղափար՝ երազանք՝ ինչ-որ նոր բան անելու կամ ինչ-որ բանը նորովի անելու համար: Սակայն դա բավարար չէ: Պետք է իմանալ՝ ինչպես այդ գաղափարին տալ «բիզնես փաթեթավորում»․ որոշել թիրախային շուկան, գնագոյացումը, վաճառքի ուղիները, առաջխաղացման ռազմավարությունը, մատակարարների հետ հարաբերությունները և այլն: Շատ ուրախալի է, որ այնպիսի հզոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն և EBRD-ն, օգնում են կին ձեռներեցներին ձեռք բերել անհրաժեշտ բիզնես մտածելակերպը, հմտություններն ու կապերը»,- նշել է Տաթևիկ Խաչատրյանը:
"She’s Next Empowered by Visa"-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու ու ընդլայնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում:
Այլ նորություններ
- Evocabank-ը՝ DigiTec24-ում 02.10.2024
- Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր 26.09.2024
- Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին 04.09.2024