Վերադառնալ
Կենսակերպ

Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին

Սեպտեմբերի 5-7-ը Meridian Expo կենտրոնում տեղի կունենա TOON EXPO ցուցահանդեսը, որտեղ Evoca-ն հանդես կգա հատուկ առաջարկներով։

27.08.2025
Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին

Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին՝ Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 5-րդ անգամ։

Էքսպոյի ընթացքում այցելուները կկարողանան գտնել իրենց նոր բնակարանը կառուցապատող ընկերություններից, դիմել հիփոթեքի համար Evoca-ի տաղավարում, տեղում ձևակերպել վերանորոգման վարկ և օգտվել Բանկի հատուկ պայմաններից, որոնք կգործեն միայն էքսպոյի օրերին։

🏠 Բանկի առաջարկները

Ցանկանում եք ձեռք բերել նոր բնակարան նորակառույց շենքո՞ւմ կամ երկրորդական շուկայի՞ց։

Հիփոթեքային վարկ – բնակարան կամ տուն ձեռք բերելու համար ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ 12.75% տոկոսադրույքով (գործելու է միայն էքսպոյի օրերին), մինչև 80 մլն դրամ սահմանաչափով և մինչև 240 ամիս մարման ժամկետով։

Վերանորոգո՞ւմ կամ կահավորո՞ւմ եք ձեր բնակարանը և գումա՞ր է անհրաժեշտ։

EvocaHOME օվերդրաֆտ – կենցաղային տեխնիկայի, կահույքի և շինանյութերի ձեռքբերում՝ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով և մինչև 60 ամիս մարման ժամկետով։

 

Իսկ կցանկանա՞ք տեղափոխել Ձեր վարկը Evocabank և մեր կողմից ստանալ հատուկ արտոնություններ։

Հիփոթեքի վերաֆինանսավորում – վարկի ֆինանսավորում՝ տոկոսադրույքի ճկուն պայմաններով, մինչև 240 ամիս մարման ժամկետով և մի շարք այլ առավելություններով`

  • 1% cashback
  • Անվճար Mastercard Gold կամ Evoca Travel Card
  • Աշխատանքի կորստի դեպքում ապահովագրություն INGO-ից
    • Պայմանագիր՝ 1 տարի ժամկետով
    • Ամսական առավելագույնը 1 մլն դրամ հատուցում
    • Հիփոթեքային վարկի ամսական վճարի 90%-ի հատուցում՝ մինչև 3 ամիս ժամկետով

Evoca-ի տաղավարում մեր մասնագետները կօգնեն գտնել Ձեզ ամենահարմար վարկատեսակը և տեղում կձևակերպեն այն։

Տեղում կարող եք մասնակցել նաև Evoca-ի խաղարկությանը և ստանալ հնարավորություն շահելու Evoca x Homplex նվեր քարտեր։

📍 Միացեք մեզ սեպտեմբերի 5-7-ը Meridian Expo կենտրոնում՝ Evoca-ի տաղավարում։