Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը նոր գույներ է տալիս մեր քաղաքին

Street art-երը շուտով կհայտնվեն Երևանի ամենատարբեր անկյուններում՝ քաղաքին հաղորդելով նոր շունչ և նոր գույներ:

12.06.2026
Evocabank-ը նոր գույներ է տալիս մեր քաղաքին

Երևանն ունի բազմաթիվ գեղեցիկ, բայց երբեմն աննկատ մնացած անկյուններ, որոնք շուտով բոլորովին նոր շունչ կստանան։

Evocabank-ը և Կենտրոն վարչական շրջանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ միավորվելով Երևանի հանրային տարածքները վերափոխելու և զարգացնելու համար։

Ամեն ինչ սկսվեց Evocabank-ի 2026 թվականի օրացույցից։ Չորս տաղանդավոր արտիստներ՝ Ադամ Ադամյանը, Gandz Graffiti-ն, Gareggin-ը և Հարութը, դեռ 2025 թվականին Հայաստանի տարբեր վայրերից և տարվա եղանակներից ոգեշնչված ստեղծեցին յուրօրինակ street art-ի կոնցեպտներ, որոնք էլ տեղ գտան Evoca-ի 2026 թվականի օրացույցում:

Այսպիսով, օրացույցի յուրաքանչյուր էջ ներկայացնում է հատուկ արվեստային կոնցեպտներ, որոնք այսօր տեղափոխվում են Երևանի փողոցներ։

Հուշագիրը ստորագրեցին Evocabank Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Այս տարի մեր օրացույցը պարզապես ամիսների շարք չէր, այլ Երևանը նորովի տեսնելու և հանրային տարածքները վերաիմաստավորելու տեսլական։ Ուզում ենք, որ Երևանը լինի ավելի ոգեշնչող, արվեստով լի և մարդկանց միավորող քաղաք»,- Տաթևիկ Խաչատրյան, Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ

«Երևանը գույների քաղաք է, և նոր գույները նրան առանձնահատուկ են սազում։ Աշխարհի բազմաթիվ առաջատար քաղաքների փորձը ցույց է տալիս, որ street art-ը վաղուց արդեն դարձել է արդիական քաղաքային ճարտարապետության և մշակութային կյանքի կարևոր բաղադրիչ։ Երևանը ևս բացառություն չէ: Այս նախաձեռնության նպատակն է Երևանին հաղորդել նոր շունչ, դարձնել այն էլ ավելի գունավոր, ժամանակակից և գրավիչ՝ վերածելով քաղաքի փողոցներն ու շենքերը բաց երկնքի տակ գտնվող արվեստի յուրահատուկ հարթակի»,- Պետրոս Պետոյան, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Շուտով նաև կլսեք Բանկի և Կենտրոն շրջանի նոր համատեղ նախագծի մասին: