Evocabank-ը ՀՀ-ում PM-ի ամենամեծ կոնֆերանսի հովանավոր
Հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցավ project management-ի ոլորտում տարվա ամենամեծ կոնֆերանսը, որի գլխավոր հովանավորն էր Evocabank-ը:
06.07.2023Կոնֆերանսի գլխավոր խոսնակը project management-ի համաշխարհային գուրու Lee Lambert-ն էր՝ հայտնի PMP սերտիֆիկատի հիմնադիրը։
Lee Lambert-ն անփոխարինելի ներդրում ունի project management-ի զարգացման գործում, իրականացրել է բազմաթիվ նախագծեր, կրթել ավելի քան 50,000 մասնագետների՝ 23 երկրներից: Նա Project Management - The CommonSense Approach համաշխարհային բեսթսելլերի հեղինակն է:
Կոնֆերանսին ներկա էին մասնագտեներ տարբեր ոլորտներից` ՏՏ, ֆինտեխ, բանկային, պետական, կապի, ժամանցի և այլն, ինչպես նաև հյուրեր արտերկրից:
Նախագծերի կառավարման իրենց փորձը ներկայացրեցին Հայաստանի ու տարածաշրջանի լավագույն մասնագետները: Խոսվեց մի շարք հաջողված նախագծերի մասին, այդ թվում՝ Evocabank-ի ռեբրենդինգը, Հայաստանում անցկացված մանկական Եվրատեսիլը, Paul սրճարանի ֆրենչայզը, EBRD-ի ֆինանսավորմամբ կառուցված Բագրատաշենի կամուրջը, Թբիլիսիի Radisson Red հյուրանոցը և այլն:
Օրվա երկրորդ կեսին Lee Lambert-ը 4-ժամյա ինտենսիվ workshop անցկացրեց՝ ներկայացնելով տարիների իր փորձը, վերլուծելով կոնկրետ օրինակներ ու պատասխանելով բազմաբնույթ հարցերի:
Մասնակիցները ստացան վկայականներ PMP սերտիֆիկատի հիմնադրի ստորագրությամբ:
Evocabank-ը կարևորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին՝ հաճախակի հովանավորելով նմանատիպ ծրագրեր:
Այլ նորություններ
- Evocabank-ը՝ DigiTec24-ում 07.10.2024
- Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր 26.09.2024
- Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին 04.09.2024