SMART ԱՊԱԳԱ․ Evocabank-ը ֆինանսավորել է Farmbot նախագիծը
COAF SMART կենտրոնը ներկայացնում է իր նոր, փոխակերպիչ նախագիծը՝ Farmbot-ը, որի արդյունքում մեծ դրական փոփոխություններ են սպասվում գյուղատնտեսության ոլորտում։
26.10.2023Գյուղատնտեսության ոլորտում սպասվում է փոխակերպիչ ապագա՝ շնորհիվ COAF SMART կենտրոնի Farmbot նախագծի, որը ֆինանսավորվել է Evocabank-ի կողմից։ Այս ֆինանսավորումն ուղղված է ոչ միայն տվյալ ոլորտի բարելավմանը, այլ նաև տալիս է հնարավորություն երիտասարդներին կրթվել, օգտագործել գերժամանակակից տեխնոլոգիաներ գյուղատնտեսական գործունեության մեջ և ձեռք բերել մեծ փորձ։
Նախագծի մասին
Farmbot նախաձեռնությունն իրականացվում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (Դեբետ, Լոռի)։ Այն ընդհանուր հասանելիությամբ ավտոմատացված գյուղատնտեսական համակարգ է, որն օգտագործում է ռոբոտային տեխնոլոգիա՝ այգում կամ փոքր ֆերմերային տնտեսության մեջ բույսը տնկելու, ջրելու և բերքը պահպանելու համար:
Այն կարելի է կառավարել ծրագրաշարի միջոցով՝ մշակաբույսերի աճն օպտիմալացնելու և ձեռքի աշխատանքը նվազագույնի հասցնելու նպատակով: Արհեստական ինտելեկտով և բարդ սենսորներով հագեցած Farmbot-ն օպտիմալացնում է ռեսուրսների օգտագործումը և նվազագույնի հասցնում թափոնները՝ դարձնելով այն արդյունավետ և էկոլոգիական հետևանքները հաշվի առնող գյուղատնտեսական մոդել: Farmbot-ի տեխնոլոգիական ինտեգրումը կարող է նոր շունչ հաղորդել գյուղատնտեսությանը և արթնացնել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող երիտասարդների հետաքրքրասիրությունը:
Այսպիսով, գյուղատնտեսությունը դարձնելով ավելի գրավիչ և շահութաբեր, հնարավոր կլինի կասեցնել գյուղական վայրերից դեպի քաղաք միգրացիայի ալիքը: Սա էլ իր հերթին թույլ կտա նպաստել գյուղական համայնքների աճին և աջակցել տեղական ֆերմերային տնտեսությունների ընդլայնմանը։
Ֆինանսավորելով Farmbot-ն՝ Evocabank-ը նպաստում է նախագծի նորարարական ազդեցությանը մեր ուսանողների ուսումնական փորձի և գյուղատնտեսության ապագայի վրա:
Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաև հասարակության առավել խոցելի խմբերին: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է։
Այլ նորություններ
- Evocabank-ը՝ DigiTec24-ում 07.10.2024
- Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր 26.09.2024
- Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին 04.09.2024