Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2026-ին
Փնտրո՞ւմ ես բնակարան․ ուրեմն մարտի 27, 28 և 29-ին մասնակցիր TOON EXPO ցուցահանդեսին և օգտվիր Evoca-ի հատուկ առաջարկներից։
24.03.2026
Evocabank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին՝ Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։
Էքսպոյի ընթացքում այցելուները կկարողանան գտնել իրենց նոր բնակարանը կառուցապատող ընկերություններից, դիմել հիփոթեքի համար Evoca-ի տաղավարում, տեղում ձևակերպել վերանորոգման և ներդրումային վարկեր, ինչպես նաև օգտվել Բանկի հատուկ պայմաններից, որոնք կգործեն միայն էքսպոյի օրերին։
🏠 Բանկի առաջարկները
Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել նոր բնակարան նորակառույց շենքում։
Հիփոթեքային վարկ – բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու համար ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝
- 12.75% տոկոսադրույք (գործելու է միայն էքսպոյի օրերին),
- մինչև 80 մլն դրամ սահմանաչափ,
- մինչև 240 ամիս մարման ժամկետ,
- անվճար Mastercard Gold,
- աշխատանքի կորստի դեպքում՝ ապահովագրություն INGO-ից,
- և մի շարք այլ առավելություններ։
Վերանորոգում կամ կահավորում եք ձեր բնակարանը, և գումա՞ր է անհրաժեշտ։
EvocaHOME օվերդրաֆտ – կենցաղային տեխնիկայի, կահույքի և շինանյութի ձեռքբերում՝
- մինչև 10 մլն դրամ սահմանաչափ,
- մինչև 60 ամիս մարման ժամկետ,
- զեղչեր ու հատուկ առաջարկներ մեր գործընկեր խանութ-սրահներում։
Դուք նաև կարող եք տեղափոխել Ձեր վարկը Evocabank և մեր կողմից ստանալ հատուկ արտոնություններ։
- 12.75% տոկոսադրույք,
- մինչև 240 ամիս մարման ժամկետ,
- անվճար Mastercard Gold
- աշխատանքի կորստի դեպքում՝ ապահովագրություն INGO-ից,
- և մի շարք այլ առավելություններ։
Ի դեպ, Բանկը հոգում է վարկի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը։
Իսկ գիտե՞ք, որ Ձեր վարկը կարող է աշխատել Ձեզ համար։
Ներդրումային վարկ – Արտերկրում գույքի ձեռքբերման նպատակով՝
- 12.75% տոկոսադրույք,
- մինչև 350 մլն դրամ սահմանաչափ,
- մինչև 240 ամիս մարման ժամկետ,
- և այլ առավելություններ։
Ի դեպ, վարկը կարող եք ձեռք բերել նաև արտարժույթով։
Evoca-ի տաղավարում մեր մասնագետները կօգնեն գտնել Ձեզ ամենահարմար վարկատեսակը և տեղում կձևակերպեն այն։
Տեղում կարող եք մասնակցել նաև Evoca-ի խաղարկությանը և ստանալ հնարավորություն շահելու 10 Evoca Gift Card-երից մեկը։
📍 Միացեք մեզ մարտի 27,28 և 29-ին Meridian Expo կենտրոնում՝ Evoca-ի տաղավարում։
Այլ նորություններ
-
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
18.12.2025
-
Evoca x AZAT MARD
27.10.2025
-
Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին
27.08.2025