- Քարտը տրամադրվում է անվճար:
- Քարտի լիցքավորումն իրականացվում է Բանկի, ինչպես նաև այլ վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալների միջոցով լիցքավորում իրականացնելիս միջնորդավճար չի գանձվում, իսկ առցանց եղանակով ձեռք բերված Քարտի պարագայում համալրումն իրականացվում է Evoca Touch հավելվածում հաճախորդի կողմից նշված բանկային/քարտային հաշվի միջոցով կամ կայքում` V-Pos միջոցով:
- Քարտի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
- Քարտը նվեր ստացած անձը պարտավոր է Քարտի գործողության ժամկետում ներկայանալ Բանկ՝ անձը հաստատող փաստաթղթով և Բանկի հետ կնքել Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր` ակտիվացնելով Քարտը, կամ առցանց եղանակով` ակտիվացումն իրականացնելով Բանկի՝ “EVOCA TՕUCH’ Հավելվածի միջոցով:
- Քարտի գործողության ժամկետի ընթացքում նվեր ստացած անձի կողմից Բանկ չներկայանալու և Քարտը չակտիվացնելու դեպքում Քարտի գումարը ենթակա չէ վերադարձման:
- Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը սկսում է հաշվարկել ամսական 10% (տասը տոկոս) սպասարկման վճար` ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ։
- Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդն այլ անձին փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
- Դիմում-Պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են երկկողմանի համաձայնության սկզբունքով: Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Բանկը և Դիմումատուն կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
- Դիմումատուն տալիս է Բանկից գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ ստանալու համաձայնություն:
- Բանկը և Դիմումատուն ժամանակավորապես ազատվում են պարտավորությունների կատարումից՝ ՀՀ օրենսդրությամբ որպես ֆորս-մաժորային ճանաչված իրադարձությունների առաջացման դեպքում և ընթացքում:
- Սույն պայմաններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Բանկի ներքին այլ իրավական ակտերով:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ