Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Օվերդրաֆտներ վճարային քարտերով (վարկային քարտեր)

Տրամադրման նպատակը

Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Սահմանաչափ

Նվազագույնը` 100,000 ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող` ամսական նվազագույն մարման պահանջով

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով:

Արժույթը`

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Անվանական տոկոսադրույք`

ՀՀ դրամ` 16-21.5%, ԱՄՆ դոլար` 13-16%, Եվրո` 12-16%

Փաստացի տոկոսադրույք

Առավելագույնը 23.82%

Արտոնյալ ժամանակահատված

Չի տրամադրվում

Մարման ժամկետ

Սահմանաչափը տրամադրվում է քարտային հաշվի ներքո տրամադրված քարտի գործողության ժամկետով, սակայն ոչ ավել, քան 36 ամիս:

Ամսական նվազագույն մարման պահանջ

Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ, արտարժույթային օվերդրաֆտի դեպքում` 10 ԱՄՆ դոլար, 10 ԵՎՐՈ/+կուտակված%  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

Քաղվածքի օր`

Յուրաքանչյուր ամսվա 10-ը

Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից`

Յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը):

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

Շեղումներ և/կամ ավտոմատ մշակված սքորինգային համակարգի կողմից մերժված օվերդրաֆտի հայտերի դեպքում, որոշումը կայացվում է առավելագույնը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն Բանկում գործող Վարկերի տրամադրրման վերաբերյալ որոշումների կայացման ընթացակարգի:

Շեղումների դեպքում կարող է պահանջվել բանկի համար ընդունելի ապահովման միջոց:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

  1. Վարկային սահմանաչափի տրամադրման դիմում,
  2. Անձնագիր կամ նույնականացման քարտ
  3. Սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք, ընդ որում սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե անձը ներկայացրել է նույնականացման քարտ:
  4. Բանկի պահանջով այլ փաստաթղթեր: