Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով վարկեր

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է առաջնային կամ երկրորդային շուկաներից անհատական օգտագործման թեթև մարդատար տրանսպորտային միջոց/ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով:

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

Վարկավորման գումար

4,000,000 - 50,000,000

Վարկի մարման ժամկետը

  • Հաստատուն տոկոսադրույքի դեպքում՝ 36 - 60 ամիս
  • Լողացող տոկոսադրույքի դեպքում՝ 61 - 84 ամիս

Վարկի մարման ձևը

  • Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Զսպանակաձև (մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ), վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով

Վարկի ձևակերպման վայր

  • Ավտոսրահ/համագործակցող կազմակերպություն (առցանց վարկավորման համակարգի միջոցով)
  • Բանկ (վարկային մասնագետի կողմից)

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

(հաստատուն)

Առաջնային շուկայից ձեռք բերում[1]

 

Անվանական

Փաստացի

Եկամուտների հիմնավորմամբ

13% - 15%[2]

13.82% - 18.95%

Առանց եկամուտների հիմնավորման

16% - 17%

17.58% - 21.36%

Երկրորդային շուկայից ձեռք բերում

Եկամուտների հիմնավորմամբ

15% -  16%

19.47% - 20.68%

Առանց եկամուտների հիմնավորման

17% -  18%

21.89% - 23.12%

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

(լողացող)

Առաջնային շուկայից ձեռք բերում

սկսած 14%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 5%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 17.50%

Երկրորդային շուկայից ձեռք բերում

(կիրառելի է միայն մինչև 3 տարվա վաղեմություն ունեցող տրանսպորտային միջոցների ձեռք բերման դեպքում)

սկսած 15%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 7%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 19.17%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ՝ +4%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

(Սույն կետով սահմանված տեղեկատվությունը, փոփոխուն բաղադրիչները և վերոնշյալ հղմամբ ներկայացված լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգը պարտադիր պետք է հրապարակվի Բանկի ինտերնետային կայքում):

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

  • Ձեռք բերվող տրանսպորտային միջոցը, որի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 տարին,
  • Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում վարկավորումը իրականացվում է բացառապես առաջնային շուկայից ձեռք բերելու պայմանով,
  • Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ հետևյալ տրանսպորտային միջոցները.

- Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ,
- Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր,
- Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ

  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի որոշմամբ կարող է պահանջվել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորությունների առկայություն, առանձին դեպքերում՝ Բանկի համար ընդունելի այլ ապահովում

Գրավադրվող գույքի գնահատում

  • Ավտոսրահից ձեռքբերման դեպքում տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում, այլ որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերության կողմից Բանկի էլեկտրոնային համակարգում կամ ներկայացված տեղեկանքում նշված արժեքը/առուվաճառքի արժեքը:
  • Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում գրավադրվող գույքի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից

Կանխավճար

Առաջնային շուկա

Եկամտի վերլուծությամբ՝ նվազագունը  10%

Երկրորդային շուկա

Եկամտի վերլուծությամբ՝ նվազագունը  30%

Առանց եկամուտների վերլուծության

Նվազագունը՝ 40%

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

Վարկի տրամադրման միանվագ կամ ամսական սպասարկման վճարներ

Չի սահմանվում

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

  • Ավտոմեքենայի ձեռքբերման և գրավադրման հետ կապված պետական իրավասու մարմնում գրանցման վճարներ
  • Այլ վճարներ համաձայն Բանկում գործող ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ-ի: Առցանց վարկավորման համակարգի միջոցով տրամադրվող վարկերի դեպքում շարժական գույքի գրավի հաստատման (ձևակերպման) միջնորդավճար չի կիրառվում:

Ապահովագրություն

Տրանսպորտային միջոցի ԿԱՍԿՈ ապահովագրություն -  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, առնվազն վարկի մայր գումարի մնացորդի չափով:

Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում ԿԱՍԿՈ ապահովագրությունը կարող է կնքվել Բանկի հաշվին և վարկի մայր գումարի մնացորդի չափով՝ համաձայն համագործակցող ընկերության կետ կնքված պայմանագրի դրույթների:

[1] Առանձին դեպքերում, համապատասխան իրավական հիմքերի ներկայացման պարագայում, Բանկը կարող է որպես առաջնային շուկայից ձեռքբերում դիտարկել նաև մինչև մեկամսյա ժամկետում ՀՀ ներմուծված և լիովին սարքին /շահագործման ենթակա/ ավտոմեքենաները: Տվյալ դեպքերում պահանջվում է ավտոմեքենայի արժեքի գնահատում՝ Բանկի գործող կարգերին համապատասխան:
[2] Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում վարկավորման պայմանները որոշվում են համաձայն համագործակցության պայմանագրի: